Ամուսինը հոգևարքի խռխռոցը շփոթել է կատակի հետ

o_885941Դաժան ողբերգություն է կատարվել Բիրմինգհեմում, երիտասարդ բրիտանացիների ընտանիքում: 2 երեխաների 31-ամյա մայրը` Ջեմմա Սինքլերը մահացել է ամուսնու ձեռքերում, երբ անկողնում են եղել: Ինչ որ մի պահ կինը սկսել է տարօրինակ ձայներ արձակել, խռխռոցի նմսն, ինչն ամուսինը կատակ  է կարծել:

“Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչու էր նա նման ծիծաղելի ձայներ հանում: Ես կարծում էի, թե նա ինձ հետ կատակ է անում, սակայն, բառացիորեն մեկ րոպե հետո Ջեման մահացավ իմ ձեռքերի վրա: Պարզվեց, որ դա սրտի նոպա էր: Նա չէր գոռում, օգնություն չէր կանչում, լաց չէր լինում”,- պատմել է նրա 33-ամյա ամուսինը:

Բժիշկներն այդպես էլ չկարողացան պարզել, թե ինչ է կատարվել կնոջ հետ: Նրանց կարծիքով, մահը բնական պատճառներով է վրա հասել; Իսկ ամուսինն ասում է, որ երբեք իր կինը չի բողոքել առողջական խնդիրներից:

Զույգը երկար տարիներ էր միասին ապրում, հասցրել են 2 երեխա մեծացնել, սակայն լիարժեք հանգստի համար միայն հիմա էին գումար կուտակել: Երկար սպասված արձակուրդը բրիտանուհու համար, փաստորեն,  վերջինը դարձավ:

Անկախ

Փորձարարական մահապատիժն Օհայոյում անհավանական երկար է տևել

pic_4b034dfb333a98f0737663ae2664d918 (1)Օհայո նահանգում  հանցագործի` հունվարի 16-ին  փորձարարական դեղամիջոցով իրականացված մահապատիժը, էականորեն երկար է տևել սովորականից և ուղեկցվել հոգևարքով:

Հղի կնոջ բռնաբարության , ապա սպանության համար  դատապարտված Դենիս Մաքգուայերը սովորական` մի քանի րոպեի փոխարեն, մահացել է գրեթե կես ժամում: Ինչպես ականատեսներն են պատմել, դեղամիջոցի ներարկումից հետո սկզբում նա հանգիստ տեսք է ունեցել, իսկ հետո սկսել է  հոգևարքի մեջ ցնցվել, բերանով օդ վերցնել:

Ներարկման համար առաջին անգամ է կիրառվել սեդատիվ միդազոլամ և ցավազրկող հիդրոմորֆոն պենտոբարբիտալի փոխարեն, որը արտադրող ընկերությունները մերժել են հատկացնել հանցագործների մահապատժի համար:

Մահապատժի ենթարկվածի փաստաբանի խոսքով, իշխանությունների գործողությունները դատարանում կբողոքարկվեն` ամերիկյան այն օրենքի համաձայն, որով արգելվում է “դաժան ու անսովոր” մահապատիժը: Ավելին, Մաքգուայերի պաշտպանությունը փորձել է խոչընդոտել մահապատժի համար չստուգված միջոցի կիրառումը, պնդելով, որ այն կարող է թթվածնի քաղց առաջացնել ու տաժանագին մահվան բերել, սակայն դատական իշխանությունները դեղամիջոցի կիրառումը թույլատրել են:

Իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը: Դատախազի տեղակալը միայն ասել թէ`” անցավ մահապատիժ ոչ ոք չի երաշխավորել”:

Ամերիկյան բանտերում պենտոբարբիտալն ու նման դեղամիջոցները վերջացել են 2013-ին: Արտադրող ընկերությունը,  իրավապաշտպանների ճնշման ներքո, հրաժարվել է այն մատակարարել  մահապատիժ իրականացնելու նպատակով:

Անկախ