ՀՀ պաշտպանության նախարարի այցը Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ

օհանյանը հոսպիտալումՄարտի 2-ին  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ` ծանոթանալու հոսպիտալում  առկա խնդիրներին: ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Աշոտ Գրիգորյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Սեյրան Օհանյանը եղել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժվող զինծառայողների և հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Հոսպիտալի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ կենտրոնական պոլիկլինիկայում ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը ներկայացրել է պոլիկլինիկայում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

Շրջայցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով ԶՈւ անձնակազմի և զինծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությունը, տվել է հստակ հանձնարարականներ լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու և կայազորային հոսպիտալներում իրականացվող աշխատանքների մակարդակը նոր` ավելի բարձր աստիճանի բերելու համար:

Հասան Ռոհանին 170 հազար դոլար է նվիրաբերել Թեհրանի հրեական հոսպիտալին

2525778ԻԻՀ-ի նախագահ Ռոհանին 170 հազար դոլար է նվիրաբերել Թեհրանի հրեական հոսպիտալին: Ինչպես հայտնել է նախագահի օգնական Ֆերեյդունը,”այս տարի, ինչպես և նախորդ տարին, հոսպիտալի դոկտոր Շապիրին 170 հազար դոլար  է հատկացվել”:

Դոկտոր Շապիրի հոսպիտալը հիմնվել է 1942-ին: Ներկայում Իրանում բնակվում է 25 հազար հրեա:

2013-ի սեպտեմբերին Ռոհանին  ընդունեց, որ Հոլոքստը պատմական փաստ է.”Մարդկության դեմ ցանկացած հանցագործություն, այդ թվում` հրաների նկատմամբ նացիստների կատարածը, արժանի է պատժի”:

Անկախ

Նոր մանրամասներ “Կանազ “զինվորական հոսպիտալի ծեծկռտուքից

արծրուն հովհաննիսյանԱյս պահի դրությամբ փախուստի դիմած 4 զինծառայողներից 3 -ը վերադարձվել է եւ այժմ գտնվում է հոսպիտալում: Աշխատանքներ են իրականացվում 4 -րդին հայտնաբերելու ուղղությամբ: Զինծառայողներին վերադարձնել հաջողվել է նաեւ նրանց ծնողների աջակցության շնրոհիվ, ինչի համար ՊՆ -ը շնորհակալություն է հայտնում: Իրավիճակն այժմ լիարժեք վերահսկողության տակ է: Դեպքի առնչությամբ քննությունը շարունակվում է:Հաղորդում է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ  նոյեմբերի 2-ի երեկոյան կայազորային կլինիկական հոսպիտալում երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով, զինվորները հարձակվել են նաեւ հերթապահ բժշկի վրա, այնուհետեւ դիմել փախուստի: «ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները եւ ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում են իրականացնում են համապատասխան աշխատանքներ: Այս պահին ամեն ինչ վերահսկողության տակ է, խնդրում ենք չճշտված տեղեկություններ չտարածել»,- նշել է Հովհաննիսյանը:

Նշենք, որ լրագրող Մհեր Ղալեչյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում գրել էր. ««Կանազի» զինվորական հոսպիտալի մոտ ինչ որ աննորմալ դեպքեր են հիմա կատարվում: Տեղի բնակիչները պատմեցին իրենց աչքի տեսածը: Ասում են, որ հոսպիտալից հինգ զինվոր են դուրս եկել, ծեծված, ջարդված, սկսել են օգնություն կանչել, պատահական մեքենաներ են կանգնեցրել, թե մեզ այստեղից փախցրեք, մեզ սպանում են:

Պատմում են, որ այդ զինվորներից երկուսը 41 համարի երթուղային են նստել, թե կտրաքացնենք, հենց հիմա տարեք մեզ: Մի պատահական անցորդ տաքսի է կանգնեցրել, զինվորներից մեկին նստեցրել է տաքսի, փողը տվել վարորդին ու ասել, որ զինվորին տանի այնտեղ, որտեղ կասի:

ՊՊԾ ու Արաբկիրի բազմաթիվ աշխատակիցներ են դեպքի վայր եկել, զինվորներից երկուսին տարել են քաղմաս»: