Իրանի քաղաքացուն որոնում են Հրազդան գետում

աինՀուլիսի 7-ին, ժամը 06.32-ին և 06.34-ին դեպքի վայր են մեկնել  ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը Մ. Ֆ.-ի որոնողական աշխատանքները սկսելու համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հուլիսի 6-ին, ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարոնյան 21 հասցեում գտնվող «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտակայքում մոտ 30 տ. տղամարդ ընկել է Հրազդան գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատը` ջրասուզակով:

Պարզվել է, որ անհայտ կորածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի` 1984 թ. ծնված Մ. Ֆ.-ն է:

Ժամը 23.55-ին որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են անարդյունք և կվերսկսվեն հուլիսի 7-ի առավոտյան:

Ապրիլի 7-ից նոր արագաչափ սարքեր Երևանում և Հրազդանում

երթևեկությունՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. ապրիլի 7-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝
1. Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա՝ Մաշտոցի պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկի ուղղությամբ՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
2. Երևան քաղաքի Խանջյան և Հերացի փողոցների ուղեանցման վրա՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,
3. Երևան քաղաքի Սարալանջի փողոց՝ Սարալանջի և Արմենակյան փողոցների խաչմերուկից դեպի Սարալանջի և Գլինկայի փողոցների խաչմերուկ ուղղությամբ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է,
4. Հ-28 «Հ-28 – Հրազդան – Մ-4» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1.9-րդ կմ (Հրազդան քաղաքի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Անկախ

Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով. վարչապետ

Տիգրան ՍարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և պատասխանել տարբեր հարցերի:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծերացող հասարակության պայմաններում թոշակառուների խնդրի լուծման լավագույն տարբերակը, նաև միջազգային հայտնի փորձագետների գնահատմամբ, վերը նշված համակարգն է: «Եթե ցանկանում ենք թոշակառուներին ապահովել երաշխավորված ապահով ծերություն, ապա այսօրվա գործող համակարգի՝ սերունդների համերաշխության սկզբունքի ներքո պետք է ավելացնել հարկային բեռը: Աշխարհի լավագույն մասնագետները ևս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. աշխարհի երկրների մեծ մասը, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում է դրան: Խնդրի լուծման մեկ բանաձև կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել»,- ասել է վարչապետը:
Տ.Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի խնդրի լուծման պատուհան և պարտավոր է դրանից օգտվել, ինչը կապահովի ներկայիս երիտասարդների բարեկեցիկ ծերությունը:
Անդրադառնալով հարցին՝ որքան պետք է անձը կուտակի, որպեսզի ունենա ապահով ծերություն, վարչապետը նշել է.«Մեր բոլոր հաշվարկները և միջազգային համադրումները ցույց են տալիս, որ այն պահին, երբ քաղաքացին անցնում է թոշակի, ապա նրա թոշակը չպետք է ավելի ցածր լինի, քան թոշակի անցնելու ընթացքում իր եկամտի 40 տոկոսը: Որպեսզի այդ ցուցանիշը կարողանանք ապահովել, ապա քաղաքացին իր աշխատանքային կենսագրության ընթացքում պետք է կուտակի իր եկամտի առնվազն 10 տոկոսը»:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ որպեսզի այդ 10 տոկոսը քաղաքացին կարողանա կուտակել և այն ծանր բեռ չլինի վերջինիս համար՝ պետությունն իր վրա է վերցրել կուտակումների 5 տոկոսը: Բացի այդ, 2014 թվականին իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որոնք ապահովելու են աշխատավարձերի բարձրացում: Այդ առումով, աշխատանքները տարվում են երկու` մասնավոր և պետական հատվածների ուղղություններով: Առաջինի մասով ընդունվել է քաղաքական որոշում, որպեսզի նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ ավելացվի. այն հասնելու է 75 հազարի: Պետական ծառայողների աշխատավարձերը նույնպես 2014-ի հուլիսի 1-ից էապես ավելանալու են:
«Մենք՝ որպես պետություն, եթե ցանկանում ենք ամուր կանգնած լինել ոտքերի վրա՝ իրավունք չունենք մտածելու միայն այսօրվա և վաղվա մասին, որովհետև վաղը չէ մյուս օրը կանգնելու ենք կոտրված տաշտակի առջև և որևէ մեկը չի օգնելու, որպեսզի լուծենք ՀՀ թոշակառուների խնդիրը: Դրա ֆինանսական բեռն այնքան մեծ է լինելու, որ ՀՀ պետական բյուջեն ի վիճակի չի լինելու լուծել այդ խնդիրը:
Իհարկե, սա հեշտ բարեփոխում չէ, և մենք, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ենք առաջին փուլում բացասական ազդեցությունը մեղմելու գործիքներ»
,- ընդգծել է վարչապետը:
Խոսելով խնայողությունները կորցնելու վտանգի մասին՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կառուցվել է խնայողությունների ապահովման գրագետ համակարգ, որը հաշվի է առնում տարբեր տեսակի ռիսկեր: Խնայողությունները հավաքագրվելու են համաշխարհային կուտակային հիմնադրամներում, որոնք, օգտագործելով դիվերսիֆիկացիայի գործիքը, գումարները տեղաբաշխելու են հուսալի արժեթղթերի մեջ: Խնայողությունները, Տիգրան Սարգսյանի խոսքով, ապահովվելու են նույնիսկ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ: «Միակ տարբերակը, որ այդ խնայողությունները փոշիանան, ոչ թե համաշխարհային ճգնաժամն է, այլ համաշխարհային կոլապսը: Մեր օրենքը հաշվի է առնում բոլոր ռիսկերը և նկարագրում այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորում է խնայողությունների հուսալիությունը: Դրա համար էլ ՀՀ-ում գործում են համաշխարհային համբավ ունեցող երկու կառավարիչներ, որոնք լինելու են Կենտրոնական բանկի հսկողության ներքո»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը վստահեցրել է նաև, որ համակարգի արդյունքները տեսանելի են լինելու արագ: Խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիփոթեքային ակտիվների մեջ: Դա, վարչապետի համոզմամբ, նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, և այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում:
«Կուտակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Այս խնայողությունները նպաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետև այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին՝ բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգևներ է հանձնել նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հաջողություններ արձանագրած մի շարք գյուղատնտեսների:

Անկախ

Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանի վերին հատվածում բուք է, իսկ Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ