ԱՄՆ-ի հրեաները բողոքում են Գազայում Իսրայելի իրականացրած գործողությունների դեմ

hreaԱՄՆ-ում մի շարք հասարակական կազմակերպություններ Նյու Յորքում բողոքի ակցիա են անցկացրել Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած գործողությունների դեմ: Հատկանշական է, որ մի շարք մուսուլմանական կազմակերպությունների հետ միասին ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ-ի հրեական որոշ համայնքներ: Վերջիններիս պնդմամբ` Իսրայելի կատարած քայլերը հակասում են ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ հուդայականության օրենքներին:

«Ընդդեմ սիոնիզմի հրեաների միության» ղեկավար Դավիդ Վեյսը նշել է, որ իրենք սատարում են պաղեստինցի ժողովրդին Իսրայելի հարձակումների դեմ, և որ իսկական հրեաները բողոքի ակցիաներ են անցկացնում ՄԱԿ-ի և միջազգային մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակների դիմաց, քանի որ Իսրայելի գործողությունները համարում են հանցագործություն: Վեյսը նաև իր ցավակցություններն է հայտնել Գազայում զոհված պաղեստինցիների հարազատներին:

 

Անկախ

ԱՄՆ-ում 6,8 մլն հրեա կա

an3001380604137Երկու ինստիտուտների սոցիոլոգները միավրվել են` հաշվելու ԱՄՆ-ում բնակվող հրեաների ճշգրիտ թիվը: Պարզվել է, որ  նրանց թիվը 6,8 մլն է, մեկ մլն-ով պակաս , քան 10 տարի առաջ: Սակայն թվերի այդ տարբերությունը բացատրվում է   ոչ թե հրեական բնակչության աճի տեմպով, այլ հաշվարկի մեթոդաբանության տարբերությամբ:

4,2 մլն ամերիկացի իրեն հրեա է համարում: Եվս մեկ մլն-ը հրեա է ծնունդով, չնայած իրենց հրեա չեն համարում: Բացի այդ ԱՄՆ-ում 1,6 մլն անչափահաս հրեա կա:

ԱՄՆ-ում հրեաների 65%-ը բնակվում է  6 նահանգներում. Նյու-Յորքում(20%), Կալիֆոռնիայում (14%), Ֆլորիդայում (12%), Նյու Ջերսիում (8%), Մասաչուսեթսում ու Փենսիլվանիայում (5-ական %):

 

Ուղղափառ հրեաները պայքարում են սիոնիստ ազգակիցների դեմ

hrea Եվրոպայի տարբեր երկրներից մոտ հազար ուղղափառ հրեա հավաքվել է Բրյուսելում տեղակայված Եվրամիության գրասենյակի դիմաց՝ բողոքելով Իսրայելի կողմից իրականացվող սիոնիստական քաղաքականության դեմ: Ակցիայի կազմակերպիչները իսրայելական կառավարությանը մեղադրել են իրենց հայրենիքում, այսինքն Իսրայելում փոքրամասնություն ներկայացնող ուղղափառ հրեաներին սիոնիստ դարձնելու փորձ կատարելու մեջ:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ ցույցի մասնակիցների մամլո հաղորդագրության մեջ ասվում է, թե իսրայելական առաջնորդները բանակի դիտում են որպես լավ միջոց սիոնիզմի մասայական տարածման համար, այդ պատճառով էլ ուղղափառ հրեաներին ստիպում են անցել ծառայություն՝ հաշվի չառնելով այն փաստը, որ դա ազդում է բանակի մարտունակության վրա: Միևնույն ժամանակ նշվում է, որ ուղղափառ հրեաներին բանակում ծառայել ստիպելու փաստը հակասում է հուդդայականության կանոններին: Սրա հետևանքով երիտասարդ հրեաները նախընտրում են բանտում հայտնվել, քան թե ծառայել իսրայելական բանակում՝ հայտվելով սիոնիզմի քարոզչության հոսանքի մեջ:

Այսպիոսվ ակցիայի մասնակիցները Եվրամիությանը կոչ են արել ստիպելու Իսրայելին հրաժարվել իր որդեգրած քաղաքականությունից, ինչպես նաև քաղաքական ապաստան տալ այն հրեաներին, որոնք խուսափում են բանակում ծառայելուց: «Իսրայելական պետությունը ներկայացնում է ոչ թե հրեաների, այլ սիոնիստների շահերը, այդ պատճառով էլ հրեաները չպետք է պատասխանատվություն կրեն իսրայելական կառավարության գործողությունների համար»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ Իսրայելի համար իսկական հուդդայականությունը սիոնիզմն է, ինչի հետ իրենք համաձայն չեն: