Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 1-ից 4-ը)

ՀՀ ոստիկանություն

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 33-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, խարդախության՝ 10, ապօրինի ծառահատման` 3, յուրացման և խուլիգանության 2-ական դեպքերը բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության` 6, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ադրբեջանցի զինծառայողները՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից

3 (2)Ադբեջանում՝ Ալյաթ-Աստարա ավտոճանապարհի հատվածում, հուլիսի 14-ի առավոտյան 11:00-ին տեղի է ունեցել ավտոճանապարհային պատահար՝ ադրբեջանական բանակի զինծառայողների մասնակցությամբ:

Ադրբեջանի ներքին զորքերի վարչությանը պատկանող “ԳԱԶ-3108” ավտոմեքենան, որի ղեկին եղել է ներքին զորքերի պայմանագրային զինծառայող, 1991թ-ին ծնված Էլչին Էլես օղլու Գոջաևը բախվել է “ՎԱԶ-21154” ավտոմեքենային։

“ՎԱԶ-21154” ավտոմեքենայի վարորդը և ուղևորները, որոնք Լենքորանի բնակիչներ են, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Մասալլըի կենտրոնական հիվանդանոց։

Ներքին զորքերին պատկանող ավտոմեքենայի վարորդը և ուղևորները չեն տուժել։

Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Անկախ

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (մարտի 21-ից 24-ը)

imgԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 2 դեպք. երկուսն էլ բացահայտվել են:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 28-ը, խարդախության 19 դեպքից` 18-ը, խուլիգանության` 4, կողոպուտի և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 13 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 3, մարմնական վնասվածք հասցնելու, ավազակային հարձակման, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:

Անցած 3 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 20 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Անկախ

Դպրոցական աղջկան վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվեց

download (4)Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ին, 1990 թ. ծնված Գագիկ Խ.-ն «Մերսեդես Բենց C-220» մակնիշի ավտոմեքենայով նշված վայրում վրաերթի է ենթարկել աղջկան և դիմել փախուստի:
Նույն օրը երեկոյան, ժամը 22.00-ին, վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՃՏՀ քննության բաժին: