Վերջին 3 տարում “Ֆուկուսիմա-1”-ում ճառագայթահարվել է 15 հազար աշխատող

o_877314Ճապոնական “ֆուկուսիմա-1” ԱԷԿ-ում կատարված վթարից ի վեր  ռադիոակտիվ սուր ճառագայթահարման է ենթարկվել 15 հազար աշխատակից: Ինչպես գրում է տեղի Asahi թերթը, ճառագայթման մակարդակը կազմել է տարեկան 5 միլիզիվերտ: Ընդ որում, հաստատված նորմը  տարեկան միայն 1 միլիզիվերտ է:

Վերջին 3 տարիներին ատոմակայանի աշխատանքներին մասնակցած Tokyo Electric Power (TEPCO) օպերատոր ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը շուրջ 30 հազար է: Այդպիսով, ստացվում է, որ նրանց կեսը  երկրի հաստատած ճառագայթման նորմից ավելի չափաբաժին է ստացել:

Վթարված կայանի տարածքում ռադիոակտիվ բարձր ֆոնի պատճառը  ռադիոակտիվ ջրի հզոր արտանետումներն են պողպատյա ամբարներից, որոնք տեղադրվել են 2013-ին: Մոտ ժամանակներում  TEPCO –ն մտադիր է դրանք փոխարինել ավելի հուսալի պահեստարաններով:

Անկախ

Արեգակի վրա հզոր բռնկումը մագնիսական փոթորիկ կառաջացնի

o_831627Եթե Արեգակի հզոր  բռնկման արդյունքում դուրս նետված պլազմայի ամպը հասնի մեր մոլորակին,ապա հինգշաբթի, հունվարի 9-ին մասնագետները կանխատեսում են մագնիսական փոթորիկ:

Վերջին տարիների ամենախոշոր բռնկումներից մեկը տեղի է ունեցել 1944 բծերի խմբում ու արդեն երկրորդն է  այս շաբաթվա մեջ: Առաջին բռնկումն ավելի թույլ էր, մասնագետներն այն գնահատել են M5.6. դասով:

Դասակարգման հիմքում ռենտգենյան ճառագայթման հզորությունն է, որ գրանցվում է  Երկրի մակերևույթի վրա: Ընդամենը 5 դաս գոյություն ունի` A, B, C, M և  X, ըստ աճման կարգի: Յուրաքանչյուր նոր մակարդակի անցումը նշանակում է ճառագայթման հզորության մեծացում 10 անգամ: