Հունիսի 25-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 26 ավտոմեքենա. 20 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 6-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:
Tag Archives: ՃՈ
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Շևրոլե»-ի համարանիշերը կեղծելով` տեղադրել է իր «ԳԱԶ-31029»-ի վրա և շահագործել
Օրերս ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտից ոստիկանության Մարտունու բաժնում գրություն է ստացվել, որ 1984 թ. ծնված Տարոն Ս.-ն «ԳԱԶ-31029» մակնիշի ավտոմեքենան վարել է կեղծ պետհամարանիշերով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի սկզբներին Տարոն Ս.-ն 1983 թ. ծնված Երվանդ Ա.-ից խնդրել է նրա «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի պետհամարանիշերը և վերջին 1 թվի փոխարեն գրելով զրո թիվը, ինքնակպչուն ժապավենով ամրացրել է, տեղադրել իր «ԳԱԶ-31026» մակնիշի ավտոմեքենայի վրա ու շահագործել:
Կատարվում է հետաքննություն:
Վերջին ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 183 տրանսպորտային միջոց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր, ժամը 13.30-ի դրությամբ. ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք
Մայիսի 23-ին, ժամը 13.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 25 տրանսպորտային միջոց. 10-ը` Երևանում, որոնցից 2-ի վարորդները` անչափահաս, 15-ը` մարզերում, որոնցից 11-ի վարորդները` անչափահաս:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:
Այսօր արդեն 6 ավտոմեքենա է տեղափոխվել ՃՈ հատուկ պահպանվող տարածք
Մայիսի 23-ին, ժամը 11.30-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 6 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ը վարել են անչափահասներ, 4-ի վարորդները համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել, իսկ մեքենաներում գտնվող երեխաները երթևեկում էին պատուհաններից կիսով չափ կախված:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները (ապրիլի 28-ից մայիսի 4-ը)
Ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 72 տրանսպորտային միջոց. 11 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 4 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 60 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:
Այսուհետ տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանքն այսուհետև պարտադիր է
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսուհետ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման ժամանակ պարտադիր ներկայացվող փաստաթղթերի հետ միասին տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում պետք է ներկայացնի նաև տրանսպորտային միջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք:
Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները
Փետրվարի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 73 ավտոմեքենա. մեկ վարորդ տրանսպորտային միջոցի ձայնային ազդանշանը առանց համապատասխան թույլտվության վերասարքավորել էր բարձր ձայնով երթևեկելու համար, 21 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 51-ը` առանց համապատասխան փաստաթղթերի,
իսկ 10 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն ` երթևեկության ընթացքում ծխելու համար:
Ճանապարհային ոստիկանության տեսուչն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
ՀՀ ոստիկանությունում տեղեկություններ էին ստացվել, որ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 6-րդ սպայական դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Արթենյանը ոստիկանության ծառայողին ոչ հարիր վարքագիծ է դրսևորել:
ՀՀ ոստիկանության պետի 2014 թ. փետրվարի 17-ի հրամանով նա ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, գրանցվել կադրերի ռեզերվում և նշանակվել էր ծառայողական քննություն:
Ծառայողական քննության արդյունքում հաստատվել էին ստացված տեղեկությունները և ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագրքի պահանջները խախտելու համար Կ. Արթենյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Վլադիմիր Գասպարյանը դժգոհել է որոշ ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, հանցավոր վարքագծից
Փետրվարի 7-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ:
Անդրադառնալով ծառայության գործունեության մեջ դեռևս առկա թերություններին ու բացթողումներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին հիշեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը հասարակության հետ ամենօրյա և ընդգրկուն շփում ունեցող ծառայություններից է, որի կազմակերպումը մշտապես եղել է ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության պետը դժգոհություն հայտնեց, ործ առանձին ճանապարհային ոստիկանների անպատասխանատու, երբեմն ուղղակի հանցավոր վարքագծի պատճառով վերջին շրջանում ծառայության վարկանիշի որոշակի անկում է արձանագրվել, և հավաստիացրեց, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները նման երևույթները բացառելու համար:
Վլադիմիր Գասպարյանը փաստեց, որ ոստիկանության անձնակազմի գերակշիռ մասն ընկալել է նորացման գործընթացն անշրջելի դարձնելու սկզբունքը, սակայն կան նորին ընդդիմացողներ, որոնց վարքը հասարակական կարծիք է ստեղծում, կան մարտնչող տգիտության դրսևորումներ, վերջապես՝ կան անտարբերներ, որոնք իրենց կողքին հանդուրժում են խորթ ու մերժելի երևույթները:
Ճանապարհային ոստիկանության գործունեությունն արագ և անշրջելիորեն բարեփոխելու համար Վլադիմիր Գասպարյանը ծառայության ու ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց առավել հետևողական աշխատանք ենթակաների հետ՝ անհատական պատասխանատվության սկզբունքով:
Վլադիմիր Գասպարյանը ծառայության պատասխանատուներին հրահանգեց սկսել մայրաքաղաքում փուլ առ փուլ պարեկային ծառայության անցնելու ծրագրի իրականացումը, որով նախատեսվում է բազմագործառույթ, բարձր պատրաստականությամբ, օտար լեզուների իմացությամբ անձնակազմերի պարեկում՝ ճանապարհային ոստիկանության ծառայությանը զուգահեռ, ինչը թույլ կտա, նաև հասարակական կարծիքը հաշվի առնելով, ընտրել մոդելներից լավագույնը:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց ճանապարհային երթևեկության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով՝ գործող հանձնաժողովներում պարտադիր ներգրավել ոլորտի մասնագետներին և վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ծառայությունների որակը բարելավելու նպատակով ճանապարհային ոստիկանությունում բարեփոխումներ են կատարվել
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու և պատշաճ մակարդակի հասցնելու համար հաշվառման-քննական բոլոր ստորաբաժանումները կահավորվել են տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերի և վարորդական վկայականների տպագրման սարքերով, որոնք հնարավորություն են տալիս տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների կատարումից անմիջապես հետո հատկացնել տրանսպորտային միջոցների պլաստիկ քարտի տեսքի հաշվառման վկայագրերով, իսկ վարորդական վկայականներ ստանալու քննությունները հանձնելուց կամ փոխանակման համար սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` անմիջապես հատկացնել պլաստիկ քարտի տեսքի վարորդական վկայականներ` բացառելով քաղաքացիների կրկնակի այցը Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ:


