Քաղաքապետ Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը

տոնածառԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված մայր եղևնին յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երևանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել են հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, համույթներ, նվագախմբեր և երգչախմբեր:
Գլխավոր տոնածառի լույսերի միացմանը զուգահեռ՝ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ լույսերի միացումով, ըստ էության, ազդարարվեց ամանորյա միջոցառումների մեկնարկը.

“Ինչպես նկատել եք, այս տարի մի փոքր ավելի վաղ ենք սկսել թե՛ ձևավորումը, և թե՛ ընդհանրապես միջոցառումները: Քաղաքապետարանն արել է հնարավորը, որ մեր բնակիչների մոտ տոնական տրամադրությունն ավելի երկար լինի, և ամանորյա տոները մեր փոքրիկների, ինչու չէ, նաև մեծերի համար իսկապես հիշարժան լինեն: Առիթն օգտագործելով՝ ուզում եմ նաև կոչ անել մեր սիրելի երևանցիներին՝ ավելի ակտիվ լինեն և մասնակցեն տոնական միջոցառումներին”, – նշել է Տարոն Մարգարյանը:

Անկախ

Մայրաքաղաքի ձնամաքրման աշխատանքները շարունակվում են նաև բակերում, մայթերում ու հետիոտնային անցումներում

ձնամաքրման աշխատանքներՄայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում: Փողոցների, մայթերի, աստիճանահարթակների և բակային տարածքների հնարավոր սառցակալումից խուսափելու նպատակով նշված տարածքներում, ձյան մաքրմանը զուգահեռ, իրականացվում են նաև աղալցման աշխատանքներ: Այդ նպատակով համատիրություններն ապահովվել են տեխնիկական աղի անհրաժեշտ քանակով: Հետիոտնի անխոչընդոտ անցուդարձն ապահովելու նպատակով էլ մայթերի և աստիճանահարթակների մաքրման աշխատանքներին ներգրավվել են նաև Երևանի քաղաքապետարանի որոշ ծառայությունների աշխատակիցներ: Չդադարող ձյան մաքրման աշխատանքները շարունակվում են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաք,ձնամաքրման աշխատանքներՄայրաքաղաքում դեկտեմբերի 8 ին տեղացած առաջին ձյան հետևանքով ստեղծված անհարմարությունները վերացնելու նպատակով բոլոր վարչական շրջանների կոմունալ ծառայությունների կողմից տեղումների սկզբից ևեթ սկսվել և շարունակվում են մայրաքաղաքի փողոցների և մայթերի, ինչպես նաև բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները։ Աշխատանքներում ներգրավված են ընդհանուր թվով 126 միավոր ձյուն մաքրող, աղցան, մայթ մաքրող և այլ մասնագիտացած մեքենամեխանիզմներ: Գործընթացը շարունակվել է նաև գիշերային ժամերին: Առավոտյան տվյալներով՝ մաքրման աշխատանքների նպատակով օգտագործվել է ավելի քան 167 տոննա աղ և ավելի քան 462 խ/մ ավազ։ Ներկայում, փողոցների և մայթերի մաքրմանը զուգահեռ, համապատասխան Մայրաքաղաք,ձնամաքրման աշխատանքներծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև պայմանագրային կարգով ներգրավված աշխատողների ու երիտասարդ կամավորների ուժերով մայրաքաղաքի հատկապես բարձրադիր վարչական շրջաններում, որտեղ տեղումներն ավելի առատ են եղել, ընթանում են նաև շքամուտքերի հարակից և բակային տարածքների մաքրման աշխատանքներ։Աշխատանքները համակարգում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու հատուկ օպերատիվ շտաբը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն