Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային տուգանել է 90 մլն եվրոյով

tuganq Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է Կիպրոսին վճարելու 90 մլն եվրոյի տուգանք: Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ՝ այս որոշումը կայացվել է Թուրքիայի դեմ Կիպրոսի ներկայացրած հայցադիմումի համաձայն, որը կապված է 1974 թվականին թուրքական զորքերի ներխուժման հետ: Դատարանի որոշմամբ՝ այս գումարից 30 մլն եվրոն տրամադրվելու է որպես բարոյական փոխհատուցում այդ ժամանակ անհետ կորած անձանց ընտանիքներին, իսկ մնացած 60 միլիոնը կփոխանցվի Կարպաս թերակղզում բնակվող հույներին:

Անկախ

ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը “Արմինֆո” գործակալության հարցին

Տիգրան ԲալայանՀարց.– Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու

իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը:
Պատասխան. – Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը:

 

Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների

կանխարգելման գործում:

Անկախ

Հունահայ համայնքը նամակ է հանձնել Շվեյցարիայի դեսպանին` Փերինչեքի հարցով

ՓերինչեքԵրեկ հունահայ համայնքը ներկայացնող պատվիրակությունը` թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյան, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյան, անդամ Ստեփան Փափազյան եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Ավագյան կազմով, այցելել է Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին եւ նամակ-խնդրագիր հանձնել նրան հունահայության անունից: Նամակում հունահայ համայնքի ազգային եւ միութենական բոլոր կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի կապակցությամբ, որով թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքին Ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտած շվեյցարական դատարանի որոշումն անօրինական է համարվում` խոսքի ազատությանը դեմ լինելու պատճառաբանությամբ:
Պատվիրակության անդամները նշել են, որ դատարանը պարտավոր էր բաց քննարկումներ իրականացնել` բոլոր կողմերին լսելի լինելու իրավունք տալով: Բացի այդ` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին նման որոշում կայացնելը ոգեւորություն կառաջացնի մարդկության դեմ իրականացված այդ ոճիրն ուրացողների շրջանում:

Դեսպանը հայտնել է, որ ինքը տեղյակ է հարցի էությանը եւ խոստացել է նամակն արագ փոխանցել իր երկրի կառավարությանը, նաեւ նշել է, որ լավ է ճանաչում Հայաստանը եւ հայերին, քանի որ եղել է Հայաստանում եւ Վրաստանում Շվեյցարիայի դեսպանը:

Դեսպանը հետաքրքրվել է նաեւ Սիրիայի հայկական գաղութի ներկայիս վիճակով:

Անկախ