Մարոկկոյի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին

ԱԳՆ,Մարոկկո,Էդվարդ Նալբանդյան,Մինա Թունսի

ԱԳՆ,Մարոկկո,Էդվարդ Նալբանդյան,Մինա Թունսի

Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի նորանշանակ դեսպան Մինա Թունսիին (նստավայրը՝ Կիև)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ արաբական երկրների հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է  և հույս հայտնեց, որ նա կնպաստի երկու երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Թունիսին նշեց, որ Մարոկկոն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ և վստահեցրեց, որ ջանքերն ուղղելու է երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերին՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացմանը, միջազգային կազմակերպություններում փոխգործակցությանը, առևտրատնտեսական կապերի ակտիվացմանը։

Նախարար Նալբանդյանը Մարոկկոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։

Մարոկկոյում 5 իսլամիստ նախարար է հրաժարական տվել

3464Իսլամական պահպանողական “Իսթիքլյալ” կուսակցությունից  նախարարների կաբինետի 5 անդամ է հրաժարական տվել:

Կուսակցության մամլո ծառայությունից նշել են, որ հրաժարականը կապված է կառավարության` տնտեսական խնդիրները լուծելու անկարողության հետ: Քաղաքագետներն ասում են, որ այդ քայլը զգալիորեն թուլացրել է  կառավարող կոալիցիան:

Չափավոր իսլամական “Արդարության ու զարգացման կուսակցությունը” հիմա ստիպված է նոր գործընկեր գտնել, որ խուսափի խորհրդարանական ընտրություններից:

Նախորդ ընտրությունները երկրում տեղի ունեցան 2011-ի աշնանը: