Ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ. 162-ը հետազոտվեցին

 ՄԻԱՎ,Հայաստանի երիտասարդական հիմնադրամՀայաստանի երիտասարդական հիմնադրամը «ՄԻԱՎ-ը Եվրոպայում» նախաձեռնության կողմից հայտարարված ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության  եվրոպական շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 22-29-ը ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում իրականացրեց «Խոսի′ր ՄԻԱՎ-ի մասին, հետազոտվի′ր ՄԻԱՎ-ի վերաբերյալ» ծրագիրը:

ՀՀ բոլոր մարզերում և Երևանի հինգ խոշոր բուհերում` Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Երևանի պետհամալսարան, ուսանողներին տրամադրվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ տեղեկատվական նյութեր,  կազմակերպվեցին հանդիպում-քննարկումներ, որոնց ընթացքում երիտասարդները ստացան ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, դիտեցին ուսուցողական ֆիլմ, կարևորեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը` առողջ և լիարժեք կյանքով ապրելու համար:

Ծրագրի ընթացքում ավելի քան 2500 երիտասարդ իրազեկվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ:  Երևան քաղաքում, իրազեկման արդյունքում, 162 երիտասարդներ, կարևորելով ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի վաղ իմացությունը, ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետների կողմից հենց բուհերում ստացան խորհրդատվություն և հետազոտվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ` արագ հետազոտման թեստերով: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մի խումբ աշխատակիցներ նույնպես  երիտասարդներին քաջալերելու նպատակով նախապես իրենք հետազոտվեցին ՄԻԱՎ-ի նկատմամբ:

 

Հուսահատ հույները դիտմամբ իրենց վարակում են ՄԻԱՎ-ով պետությունից թմրամոլներին հատկացվող միջոցներից օգտվելու նպատակով

հունաստան, ՄԻԱՎ, թմրամոլներՀունաստանի հուսահատ քաղաքացիները դիտմամբ իրենց ՄԻԱՎ-ով են վարակում մարդասպան վիրուսով հիվանդ մարդկանց տրվող արտոնություններից օգտվելու համար:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զուկույցում նշված է, որ 2007-2009թթ ընթացքում ֆինանսական ճգնաժամի հետևանքով մեծապես տուժած տնտեսությամբ երկրում այս հիվանդությամբ տառապողների թվի զգալի աճ է գրանցվել:

Ըստ Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնի տվյալների՝ վիրուսով նոր վարակվողների թիվը 2010թ-ի 22 դեպքերի համեմատությամբ 2011 թ-ին դարձել է 245:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդությունը ձեռք բերողների կեսը հնարավոր է թմրամոլներ լինեն, որոնք բարեգործություններից օգտվելու նպատակով դիտմամբ ինքնավարակման քայլի են դիմում:

Հունաստանում ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ ամսական 700 եվրո են ստանում, ինչպես նաև հիվանդության դեմ պայաքարելու համար դեղամիջոցներ ձեռք բերելու ծրագրերին մասնակցելու հնարավորություն ունեն:

Չնայած դեղամիջոցներից օգտվելու առավելությունները անմիջական կապ ունեն հիվանդությունների տարածման հետ՝ այնուամենայնիվ նարկոլոգները կառավարությանը կոչ են արել թմրամոլների բուժման համար նախատեսված միջոցների հաշվին կրճատումներ չանել պետական բյուջեում: