Թուրքական «T24»-ի հաղորդմամբ՝ թուրք հանրահայտ երգչուհի Սեզեն Աքսուն Գերմանիայի Մյունխեն քաղաքում իր համերգի ժամանակ կատարել է թուրքերեն, քրդերեն և հայերեն երգեր: Արա Դինքժյանի հեղինակած և Ահմեդ Քայայի կողմից երգված «Լաց լինելով» երգի կատարման ժամանակ երգչուհին չի կարողացել զսպել արցունքները և բեմից ասել է. «Մարդկանց սիրեք մարդ լինելու համար»:
Սեզեն Աքսուն երբեք չի թաքցրել իր համակրանքը հայ ժողովրդի նկատմամբ՝ համերգային երգացանկում միշտ ընդգրկելով հայկական երգեր: Նա իր համերգների ժամանակ հաճախ է հիշում հայազգի նախկին սիրեցյալին՝ Օննո Թունչին (Օհաննես Թունչբոյաջյան), որը 1996 թվականին զոհվել է ավիավթարի ժամանակ:
Tag Archives: Մյունխեն
Հայաստանի հրաձիգները Մյունխենի միջազգային մրցաշարում
Գերմանիայի Մյունխեն քաղաքում անցկացվող հրաձգության միջազգային մրցաշարում, որին մասնակցում են երեք տասնյակ երկրների ներկայացուցիչներ, Հայաստանից հանդես է գալիս երեք մարզիկ:
Զավեն Իգիթյանը երիտասարդների մրցաշարում օդամղիչ ատրճանակով 10 մ հեռավորությունից 60 կրակահերթում խոցել է 558 միավոր և 67 մրցակիցների պայքարում գրավել 41-րդ տեղը:
Հրաչիկ Բաբայանը (նկարում) երիտասարդների օդամղիչ հրացանով 10 մ հեռավորությունից 60 կրակահերթում 73 մրցակիցների պայքարում հավաքած 619,9 միավորով գրավել է 14-րդ տեղը: Նույն մրցաձևի մեծահասակների պայքարում Քրիստիան Լաուերը 619,4 միավորով 78 մրցակիցների պայքարում գրավել է 55-րդ տեղը:
Հայաստանի հրաձիգները Մյունխենում կմասնակցեն միջազգային մրցաշարի
Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչներ Զավեն Իգիթյանն (ատրճանակ) ու Հրաչ Բաբայանն (հրացան), ինչպես նաև Գերմաիայում բնալվող Քրիստիան Լաուերը (հրացան) հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի:
Նրանք մրցաշարում հանդես կգան Հայասատնի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: