Մոնղոլիան լքել է Թուրքիայի և Ադրբեջանի կազմակերպությունը

ԹԱՔՄ

Ռազմական կարգավիճակի եվրասիական իրավապահ կազմակերպությունը (ԹԱՔՄ) նորից կվերակազմավորվի, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը` հղում կատարելով Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությանը:

ԹԱՔՄ-ի վերակազմավորման պատճառն այն է, որ սույն թվականի մարտին Մոնղոլիան չի ստորագրել սահմանադիր պայմանագիրը: Մոնղոլիայի հրաժարականի պատճառով որոշում է ընդունվել նորից հիմնել կազմակերպությունը:

Կազմակերպության կազմում Մոնղոլիային կփոխարինի Ղազախստանը:

ԹԱՔՄ-ն ստեղծվել է 2013թ. հունիսի 25-ին Բաքվում` կազմակերպության կազմի մեջ հանդես եկող եվրասիական երկրների ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների միջև համագործակցությունը ամրապնդելու նպատակով:

Մոնղոլիային են վերադարձվել դինոզավրերի առևանգված մնացուկները

дино-390x290ԱՄՆ-ի իշխանությունները Մոնղոլիային են վերադարձրել երկրից անօրինական դուրսբերված 18 դինոզավրերը, հաղորդում է today.kz-ը:

Մնացուկները, որոնց տարիքը 60-80 մլն տարի է, ժամանակին հայտնաբերվել են Գոբի անապատում, պեղումների ժամանակ:Դինոզավրերի ոսկրերն ԱՄՆ-ում  են հայտնվել միջազգային մաքսանենգ խմբի գործունեության հետևանքով: Խմբի անդամներից մեկն անցած շաբաթ դատապարտվել է 3 ամսվա ազատազրկման:

Մեկ տարի առաջ ամերիկյան իշխանություններն արդեն Ուլան-Բատոր են վերադարձրել հսկա գիշատիչ տարբոզավրի կմախքը: Այն 2012-ին վաճառվել էր  Նյու Յորքի Heritage Auction աճուրդում` ավելի քան  մեկ մլն դոլարով, որը հետո առգրավվեց:

Անկախ

Մոնղոլիայի նախագահը վերընտրվեց

iՄոնղոլիայի նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժը վերընտրվեց երկրորդ ժամկետում:

Երեկ Մոնղոլիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Հաղթանակ տարավ հանրապետության գործող նախագահը` Դեմոկրատական կուսակցության առաջնորդը:

Մոնղոլիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

iԱյսօր Մոնղոլիայում նախագահ են ընտրում: Քվեարկությունը կտևի մինչև  տեղի ժամանակով երեկոյան 10-ը: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 3 թեկնածու,հանրապետության գործող նախագահ Ցախիագիյն Էլբեկդորժը, Մոնղոլիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ Բաթ-Էրդենե Բադմաանյամբոոգիյնը և մոնղոլական ժողովրդական հեղափոխական կուսակցությունից` առողջապահության նախարար Նացագիյն Ուդվալը:

Հասարակական կարծիքի հարցման համաձայն, մեծ շանսեր ունի ներկայիս  նախագահը:

Նախկին լրագրողն ու խաղաղ հեղափոխության առաջնորդը, որը Մոնղոլիայում վերջ դրեց կոմունիստական վարչակարգին,  առաջին անգամ նախագահ դարձավ 2009-ին: Մինչ այդ նա վարչապետն էր: