Եգիպտոսի դատարանը Մուբարաքին դատապարտել է 3 տարվա ազատազրկման

egypt-mubarakՉորեքշաբթի օրը Կահիրեի դատարանը  Եգիպտոսի  պաշտոնանկ նախագահ Հոսնի Մուբարաքին մեղավոր է ճանաչել յուրացման մեջ և դատապարտել երեք տարվա ազատազրկման:

86-ամյա Մուբարաքը գրեթե երեք տասնամյակ իշխանության գլուխ լինելուց հետո հսկողության տակ պահվում էր ռազմական հիվանդանոցում:

Մուբարաքի երկու որդիներին՝ մի ժամանակ գահաժառանգ Գամալին և հարուստ գործարար Ալաային, չորեքշաբթի օրը նույն գործով դատապարտել են չորս տարվա ազատազրկման:

Երեք Մուբարաքներին մեղավոր են ճանաչել շուրջ մեկ տասնամյակ պետական ֆոնդերից միլիոնավոր դոլարների յուրացման մեջ: Այդ ֆոնդերը նախատեսված էին նախագահական պալատների վերանորոգման և պահպանման համար, սակայն դրա փոխարեն նրանք այդ գումարներն օգտագործել են ընտանեկան մասնավոր առանձնատները վերանորոգելու համար:

Երեք Մուբարաքներին տուգանել են 2,9 միլիոն դոլարով և կարգադրել 17,6 միլիոն դոլար վերադարձնել պետական գանձարան: Նրանք իրավունք ունեն դատավճիռը բողոքարկել վերադաս դատարանում:

Հոսնի Մուբարաքին այժմ տնային կալանքի մեջ է

i (1)Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին բանտից ազատվելուց հետո տնային  կալանքի մեջ են պահելու:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կահիրեի դատարանը Մուբարաքին բանտից ազատելու վճիռ է կայացրել` նրա վրայից հանելով   մի շարք մեղադրանքներ: Մեղադրող կողմը մտադիր չէ բողոքարկել  դատարանի `նախկին նախագահին ազատելու վերաբերյալ որոշումը:

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր կարող է ազատ արձակվել

1340170257_hosni-mubarakaԵգիպտոսի դատարանը քննարկում է հանրապետության նախկին նախագահ Մուբարաքին ազատ արձակելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը: Դրական վճռի դեպքում, հնարավոր է, որ Մուբարաքն ազատ արձակվի այսօր ևեթ:  Դատարանը ձևականորեն կուսումնասիրի Մուբարաքից վերջին ` կաշառակերության վերաբերյալ մեղադրանքը հանելու հարցը: Ու այդ ժամանակ այլևս  նրան հսկողության տակ պահելու պատճառ չի լինի, քանի որ նրա նախնական կալանքի ժամկետն արդեն լրացել է:

“Մնացել է ընդամենը հասարակ ադմինիստրատիվ պրոցեդուրա, որը 48 ժամ կզբաղեցնի”,-կարծում է փաստաբանը: Եթե նույնիսկՄուբարաքն այսօր ազատ արձակվի, միևնույն է, նա պետք է  դատարան ներկայանա 2011-ին ցուցարարների սպանության գործով կրկնակի դատալսմանը: