Յուրգեն Կլոպը գոհ է իր թիմի վերջին խաղից, թեև այն միավորներ է կորցրել

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nՀենրիխ Մխիթարյանի թիմի` Դորտմունդի «Բորուսիայի», գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գոհ է իր թիմի խաղից, թեև այն սեփական հարկի տակ չկարողացավ  հաղթել մրցակցին և հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Մեկնաբանելով Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում կայացած «Շալկե 04»-ի հատ մրցամարտը, նա ասել է. ««Բորուսիան» հիանալի խաղ ցուցադրեց: Թիմն, իսկապես, լավ խաղաց: Ցավոք, մեզ չհաջողվեց օգտվել մեր հնարավորություններից, դրա պատճառով խաղն ավարտվեց ոչ-ոքի»:

Անկախ

Յուրգեն Կլոպը գոհ է վիճակահանությունից

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԻնչպես հայտնի է, Դորտմունդի «Բորուսիային», որի կազմում խաղում է Հենրիխ Մխիթարյանը, ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում անցանկալի մրցակից է բաժին հասել` Մադրիդի «Ռեալը»:

Եվ ահա, գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ ինքը գոհ է վիճակահանությունից: «Գոհ եմ վիճակահանությունից, քանի որ առաջին խաղը կկայանա Մադրիդում: Դա մեզ առավելություն է տալիս: Սպասենք և տեսնենք, թե ինչ կստացվի: Մի բան ակնհայտ է, որ չենք պատրաստվում նախապես հանձնվել,- ասել է Կլոպը:

Անկախ

Յուրգեն Կլոպ. «Հավատում ենք մեր հնարավորություններին»

31994Հենրիխ Մխիթարյանի ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի», գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը լավատես է:

Երեկ ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարի 4-րդ տուրի շրջանկում կայացած Լոնդոնի «Արսենալի» հետ խաղից հետո, նա հայտնել է, որ ֆուտբոլում առաջնային նշանակությունն ունի արդյունքը:

«Ֆուտբոլում կարևոր է միայն արդյունքը: «Արսենալը» հնարավորություն ունեցավ 62-րդ րոպեին խփել հաղթական գոլ: Մենք էլ մեր հերթին չկարողացանք օգտագործել շատ ու շատ լավ դրվագներ: Հաճախ մենք չէինք կարողանում ազատ խաղացողի գտնել, քանի որ «Արսենալը» մեծ ուժերով էր պաշտպանվում: Լոնդոնցիները շատ արագ էին եւ կարողանում էին հիանալի պաշտպանվել: Կատարվածն անարդար է թվում, բայց պետք է համակերպվենք: Մեր թիմի խաղը պետք է չհիասթափեցնի ոչ ոքի, դեռ կարող ենք նվաճել փլեյ-օֆֆի ուղեգիր: Առաջիկա երկու խաղում երկու հաղթանակ տանելով` դուրս կգանք հաջորդ փուլ: Գիտենք, որ դա հեշտ չէ անել, բայց  հավատում ենք մեր հնարավորություններին»,-ասել է Կլոպը:

Յուրգեն Կլոպն իր սաներին խորհուրդ է տվել չթուլացնել զգոնությունը և ուշադիր խաղալ

Հմ և յու կլ1098208_563631460364228_863602034_nԱյսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան»,  Գերմանիայի բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրի  շրջանակում կմրցի «Շտուտգարտի» հետ:

«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր սաներին խորհուրդ է տվել չթուլացնել զգոնությունը և ուշադիր խաղալ: «Շտուտգարտի» կազմում հանդես են գալիս բարձրակարգ ֆուտբոլիստներ: Բացի այդ, մրցակիցը լավ մարզավիճակում է: Մենք պետք է շատ ուշադիր գործենք այն պահերին, երբ մրցակիցը տիրում է գնդակին: Լավ կլինի, եթե պատշաճ մակարդակով խաղանք: «Բորուսիան» պետք է երկրպագուներին ցուցադրի իր լավագույն հատկանիշները»,- ասել է Կլոպը: