Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահները մայիսի սկզբին կհանդիպեն Թբիլիսիում

Ադրբեջան, Վրաստան,Թուրքիա, նախագահներ, Թբ   Մայիսի սկզբին Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի, Գևորգի Մարգվելաշվիլիի և Աբդուլահ Գյուլի եռակողմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլերը»: Ավելի վաղ այս երեք երկրների ներկայացուցիչների հանդիպումները տեղի են ունեցել էկոնոմիկայի, ապա և արտգործնախարարների մակարդակով, իսկ այժմ որոշում է կայացվել եռակող հանդիպում կազմակերպել նախագահական մակարդակով: Հանդիպման ամսաթիվն ու օրակարգը կորոշվի երեք երկրների ԱԳՆ ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ:

Նշենք, որ այս երկրների միջև եռակողմ ձևաչափով վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 19-ին, երբ Գյանջայում (Գանձակ) հանդիպեցին Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները:

Անկախ

Մեծ Բրիտանիան հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները շարունակական կլինեն

britaniaՄեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Մեծ Բրիտանիան հույս, որ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի քննարկման համար Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները մշտական բնույթ են կրելու: «Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպումը և հույս ենք հայտնում, որ դրանք մշտական բնույթ կունենան»,-նշել է Հեյգը:

 

Անկախ

Կոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները կրկին հաշտվել են

ven-maduro-y-santosԿոլումբիայի ու Վենեսուելայի նախագահները պայմանավորվել են, որ համատեղ աշխատելու են երկու երկրների հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Լարվածությունն առաջացել էր այն բանից հետո, երբ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը մայիսին Բոգոտայում համաձայնեց հանդիպել վենեսուելական ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի հետ: Վերջինս աջակցություն էր որոնոմ ապրիլյան ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար, որի ժամանակ նա  գործող նախագահ Նիկոլա Մադուրոյից չնչին տարբերությամբ հետ մնաց:

Վենեսուելական սահմանամերձ քաղաքում  հանդիպման ընթացքում,Մադուրոն ու Սանթոսը որոշեցին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային խմբեր ստեղծել անվտանգության ու առևտրի վերաբերյալ հարցերը քննարկելու համար: