Սթիվ Ջոբսի պատկերով փոստային նամականիշ

thumb_w800 (1)Ամերիկացիները Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին են ընտրել որպես մարդ, որի պատկերը պետք է  լինի նամականիշին:

Սթիվ Ջոբսն իր կյանքի օրոք ամեն ինչ արեց, որ էլեկտրոնային փոստը հաղթի դասականին: Դրանով իսկ շատ անակնկալ էր այն որոշումը, որի համաձայն Ջոբսի պատկերով նամականիշներ պետք է թողարկվեն:

1957-ից ԱՄՆ-ում գործում է մի ավանդույթ, որի համաձայն, քաղաքացիներն ամեն տարի ականավոր մարդկանց թեկնածություններ են առաջադրում, որոնց լուսանկարները կարող են լինել նամականիշի վրա: Դրանով զբաղվում է հատուկ խորհրդատվական կոմիտեն:

Այդ նամականիշը շրջանառության մեջ կմտնի 2015-ից:buro247.ru

Անկախ

 

ԱԳՆ-ում մարվեց ԵԽ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշը

ԱԳՆ,ԵԽ, Հայաստանի նախագահություն,նամականիշՆոյեմբերի 25-ին արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:

ԱԳՆ,ԵԽ, Հայաստանի նախագահություն,նամականիշՄիջոցառմանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ասաց.

«Վերջին վեց ամիսներին Հայաստանը ղեկավարում էր Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր կազմակերպություններից մեկը՝ Եվրոպայի խորհուրդը:

Հայաստանը ակտիվ և արդյունավետ կատարեց նախագահողի առաքելությունը: Անցած վեց ամիսների ընթացքում մենք կարևոր ներդրում ունեցանք Եվրոպայի խորհրդի նպատակների իրականացման գործում:

Հոկտեմբերի 2-ին Նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կատարեց Եվրոպայի խորհուրդ: Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի, Տեղական շրջանային իշխանությունների կոնգրեսի, Եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահները, Մարդու իրավունքների հանձնակատարը:

Հայաստանի նախագահության ծրագրում ընդգրկվեցին երեք տասնյակից ավելի միջոցառումներ, որոնք կառուցված էին նախագահության հիմնական առաջնայնությունների շուրջ:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությունը խորհրդանշող փոստային նամականիշի մարման արարողությունն ամփոփում է նախատեսված միջոցառումների շարքը՝ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահությունը դարձնելով մնայուն խորհրդանիշ: Philatelia-ն, ինչպես գիտեք, ծագում է հունարեն philos – «ընկեր, բարեկամ»  և ateleia «անկեղծ, ազատ» արմատներից: Ես կցանկանայի, որ Հայաստանի նախագահության խորհրդանշանով դրոշմանիշերը շարունակեին տարածել Եվրոպայի խորհրդի կողմից պաշտպանվող համամարդկային արժեքներն ու սկզբունքները, որոնց նպատակը մարդու ազատությունն է, մարդկանց հավասարությունը, փոխըմբռնումը, երկխոսությունն ու բարեկամությունը:»

Շվեյցարիան հրաժարվել է փոստային նամականիշներից

o_819083Շվեյցարիան հրաժարվում է փոստային նամականիշներից: Հիմա նամակի համար պետք է վճարել հեռախոսով: Բավական է ՍՄՍ-հաղորդագրություն ուղարկել “նամականիշ” բառով: Ի պատասխան` գաղտնաբառով հաղորդագրություն է ստացվում, որը պետք է լրացնել ծրարի վրա: Նախագիծը փորձնական  է ու դեռևս կգործի միայն թեստի տեսքով: Իսկ օրինակ, Գերմանիայում ,Դանիայում ու Շվեդիայում դասական փոստային նամակագրության սիրահարները վաղուց են այս ծառայությունից օգտվում: Այն այդ երկրներում արդեն մի քանի տարի հաջողությամբ ներդրվել է: Նորամուծության դեմ են բողոքում թերևս միայն հավաքորդները: Չէ որ իրենց հավաքածուները նոր, շվեյցարական նամականիշներով հարստացնել նրանք այլևս չեն կարողանա: