Նաչիրվան Բարզանին Մոսուլի հարցով օգնություն է ակնկալում Իրանից և Թուրքիայից

Նաչիրվան ԲարզանիԻնչպես հայտնի է, «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները գրավել են Մոսուլ քաղաքը՝ վտանգավոր իրավիճակ ստեղծելով ողջ տարածաշրջանի համար: Ահա Իրաքի Քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին մեկնել է Թեհրան իրանական իշխանությունների հետ Իրաքում ստեղծված դրությունը քննարկելու համար: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բարզանին հանդիպելու է Իրանի ազգային անվտանգության հարցով գերագույն խորհրդի ներկայացուցիչ Ալի Շեմանի հետ: Կողմերը խորհրդակցելու են, թե ինչպես է հնարավոր աջակցել Իրաքի կենտրոնական կառավարությանը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Իրանում անցկացրած հանդիպումներից հետո Բարզանին օգնություն ստանալու ակնկալիքով կմեկնի Թուրքիա:

Անկախ

Նաչիրվան Բարզանին մեկնել է Թուրքիա

barzani

     Հյուսիսային Իրաքի ինքնավարության վարչապետ Նաչիրվան Բարզանին իր պատվիրակության հետ մեկնել է Թուրքիա: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բարզանին Վան քաղաքում կհանդիպի Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ, որի ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կարգավորման և համագործակցության հարցեր: Ապա նա կմեկնի Անկարա, որտեղ էլ կհանդիպի վարչապետ Թայիփ Էրդողանի հետ, որին կմասնակցեն Հյուսիսային Իրաքի էներգետիկայի և բնական ռեսուրսի, ինչպես նաև զարգացման նախարարները: Կողմերը կքննարկեն  տնտեսական համագործակցությանը, առևտրին վերաբերող հարցեր, ինչպես նաև Հյուսիսային Իրաքի ու Իրաքի կենտրոնական կառավարություններին միջև առաջացած լարվածությունը:

Անկախ