Նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները

ՀՀ արդարադատության նախարարությունում հուլիսի 29-ին ավարտվել է նոտարների, նոտարական գրասենյակների աշխատողների իրավաբանական անձանց պետական գրանցում, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառում իրականացնող մարմնի սպասարկման գրասենյակների գործառույթների իրականացման հմտությունների ուսուցման երկրորդ խմբի դասընթացը:

նոտար

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը կարևորել է վերապատրաստման դասընթացը և նշել, որ անհրաժեշտ հմտությունները ձեռք բերելուց և վկայական ստանալուց հետո նոտարները ևս կկարողանան իրականացնել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների գործառույթները: «Պետռեգիստրն այսօր իր աշխատանքը կատարում է բավականին բարձր մակարդակով. աշխատեք պահել այդ նշաձողը»,- ասել է Արսեն Մկրտչյանը:

Դասընթացին ներկայացվում են անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ գրանցելու քայլերը, իրավաբանական անձի վերակազմակերպմանն առնչվող գործողությունները:

Մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր նոտարները կմասնակցեն ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտի կողմից իրականացվող այդ դասընթացներին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Նոտարի թեկնածուների որակավորման ստուգում կանցկացվի

արդարադատության նախարարությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2014 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:

Նոտարի որակավորման ստուգման համար մինչև ապրիլի 7-ը  կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`

1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝

2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝

3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:

Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2014 թվականի ապրիլի 19-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):

Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաք-մամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` 319-117 հեռախոսահամարով:

Մանրամասները ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում՝ http://moj.am/article/886:

 

ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և

հասարակայնության հետ կիապերի բաժին

Ռուսաստանում ուժի մեջ է մտել “Երկրպագուների մասին օրենքը”

o_881868Հունվարի 20-ին ուժի մեջ է մտել, այսպես կոչված` “Երկրպագուների մասին օրենքը”,դա Ռուսաստանի որոշումն է, որով հաստատվում են հանդիսատեսի վարքագծի կանոնները: Գլխավոր նորարարությունը  “խախտում կատարողների” սև ցուցակի ստեղծումն է.  այդ ցուցակում հայտնվողին կարգելվի մցույթին հաճախել կես տարուց մինչև 7 տարի ժամկետով: Իսկ եթե , այնուամենայնիվ, նման հանդիսատեսը հասնի տրիբունա, ապա բռնվելու դեպքում կտուգանվի 20-25 հազար ռուբլի կամ էլ 15 օրով կհայտնվի ճաղերի ետևում:

Օրենքով երկրպագուներին արգելվում է մարզադահլիճ հրավառ  ու ներկող նյութեր  տանել, դեմքը ծածկել դիմակով: Ինչ վերաբերում է բաներներին ու դրոշներին, ապա դրանք չպետք է քաղաքական, նացիստական, ծայրահեղական ու սադրիչ բնույթ ունենան: Նույնը վերաբերում է  վիրավորական ու անպարկեշտ պատկերներով պաստառներին: Իսկ օտարալեզու գրությունները պետք է նոտարի կամ էլ սպորտային  մրցույթի կազմակերպչի կողմից հաստատված թարգմանություն ունենան: