Շաքարը հավասար է թմրանյութերին. Միքայել Վարդանյան

загруженноеՇաքարն ավելի վտանգավոր է, քան մարդիկ կարծում են: Քաղցրավենիքի չարաշահումը ոչ միայն ատամներն ու կազմվածքն է փչացնում, այլև իր վատ ազդեցությունն է ունենում հորմոնալ ֆոնի, լյարդի, անոթների, հետևաբար նաև ամբողջ օրգանիզմի վրա:

archive2.ankakh.com-ի հետ զրույցում բժիշկ Միքայել Վարդանյանի խոսքով ամենօրյա կերակրացանկում մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքների չարաշահումն իր արտացոլումն է ունենում կնոջ դեմքի վրա՝ վաղաժամ առաջացած կնճիռների տեսքով: British Journal of Dermatology պարբերականում հրապարակված ուսումնասիրությունների արդյունքների համաձայն՝ մաշկի վաղաժամ ծերացումն ակնհայտ է դառնում 35 տարեկանից հետո, ինչպես նաև, առավել ընդգծված կերպով արագ զարգացում է ապրում: Պատճառն այն է, որ օրգանիզմում տեղի է ունենում գլիկացիա, որի ժամանակ շաքարն արյան մեջ միանում է սպիտակուցներին՝ ստեղծելով նոր վնասակար մոլեկուլներ, որոնք վնասում են օգտակար սպիտակուցներին, որոնք պատասխանատու են մաշկի էլաստիկության և ամրության համար:

Բժշկի համոզմամբ միան առողջ և ուժեղ մարդիկ կարող են իրենց թույլ տալ օրական 10 գդալ շաքար օգտագործել, իսկ ժամանակակից մարդկանց մեծամասնության համար դա շատ վտանգավոր է, քանի որ շաքարախտով և սրտանոթային բազմաթիվ հիվանդություններով է սպառնում:

Քաղցրի չարաշահումը զգալիորեն թուլացնում է մարդու իմունիտետը: Դրա չափից շատ օգտագործումն ազդում է նաև հիշողության, ճանաչողական կարողությունների վրա: Շաքարը հավասար է թմրանյութերին: Ճարպակալման համաճարակի «մեղավորը» հենց դա է, այլ ոչ թե ճարպը, ինչպես մարդիկ սովոր են մտածել:  Այն կախվածություն է առաջացնում, և դրա օգտագործման պահանջն աստիճանաբար մեծանում է: Հնարավորինս պետք է հեռու մնալ շաքարն օգտագործելուց կամ չարաշահելուց:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ 

Անկախ

Գիտնականները ստեղծել են “շաքարե” կենսամարտկոց

22073550.282495.6490 Ամերիկացի ինժեներ-կենսատեխնոլոգները Վիրջինիայի Պոլիտեխնիկական ինստիտուտից, հայտարարել են, որ ստեղծել են  էկոլոգիական իմաստով լրիվ անվնաս կենսամարտկոցներ, որի հիմնական բաղադրիչը սովորական շաքարն է:

Նոր մարտկոցը էլեկտրականություն է մշակում մի խումբ բնական ֆերմենտների  ազդեցությամբ, ընդ որում, ռեակցիայի համար միայն օդ ու ջուր է հարկավոր: Ֆերմենտները քայքայում են շաքարը ու դրանից դուրս բերում ազատ էլեկտրոններ, ընդ որում, այդ գործընթացում ոչ մի պայթյունավտանգ կամ էլ թունավոր գազեր չեն արտադրվում:

Ցավոք չի նշվում այդ մարտկոցների աշխատանքի արդյունավետության մասին, սակայն մասնագետները  նշում են, որ այն համադրելի է”դասական” լիթիումային մարտկոցների նույնանման ցուցանիշի հետ: Չի ճշտվում նաև այդ մարտկոցների ծառայության ժամկետը, սակայն հասկանալի է, որ սա դեռ վերջնական տարբերակը չէ ու դրա համար դեռևս տարիներ են հարկավոր:

Անկախ