Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորել է հանրապետության ղեկավարի 60-ամյակը

Վազգեն ՄանուկյանՀանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 60-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում մասնավորապես նշված է.

«Մեծարգո պարոն Նախագահ,

ՀՀ Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր ծննդյան 60-ամյակը:

Կանգնած լինելով Արցախյան ազատագրական շարժման ակունքներում` Դուք մեծ ներդրում եք ունեցել մեր մեծ հաղթանակի կերտման գործում: Ձեր անմնացորդ նվիրումի շնորհիվ նպաստել եք ազատ ու անկախ Արցախի կայացմանը, նվիրվել երկու հայկական պետությունների բանակաշինության գործին:

Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում Ձեր գործունեության ամբողջական գնահատականն, անշուշտ, կտա ժամանակը, սակայն լիահույս ենք, որ բարձր պատասխանատվության ու անխոնջ աշխատանքի շնորհիվ կկարողանաք իրականացնել բոլոր այն նպատակներն ու ծրագրերը, որոնք դրված են մեր պետության ու ժողովրդի առջև:

Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք, անսպառ եռանդ ու հաջողություններ»:

 

Անկախ

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Նախագահ Բաշար Ալ Ասադին

սերժ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: