Նախագահին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շառլ Ազնավուրը

Շառլ Ազնավուր

 Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում Հայաստանը շարունակում է արձանագրել նորանոր ձեռքբերումներ, ամրապնդվում է մեր Հայրենիքի դերը միջազգային ասպարեզում, հայ ժողովրդի համար կենսական հարցերը ներկայացվում և արժանի լուծում են ստանում:

Ձեր նվիրված աշխատանքն անչափ կարևոր է մեր Հայրենիքի անվտանգության, կայուն զարգացման և հայ ժողովրդի բարօրության ապահովման համար:

Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին առողջություն և նորանոր հաջողություններ»,-ասված է Շառլ Ազնավուրի շնորհավորական ուղերձում, որին մեծ շանսոնյեն հավելել է ձեռագիր մակարգրությամբ երկտող. «Ուրախ տարեդարձ: Ձեզ հետ եմ ողջ սրտով: Մաղթում եմ բազում նոր տարեդարձներ և քաջառողջություն»:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի առթիվ

լոգո-ակադեմիաՀայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը:

Մենք ունենք երկրի զարգացման հստակ և իրականանալի տեսլական, որին հնարավոր է հասնել` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ հանրային ծառայության համակարգ: Պետական ծառայության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել առանց արդյունավետ կառավարման համակարգի ձևավորման, առանց անհրաժեշտ կադրային բազայի: Այս առումով կարևորում եմ պետական կառավարման ակադեմիայի գործունեությունը, որն ի սկզբանե կոչված էր նորանկախ Հայաստանի պետական կառավարման համակարգին անհրաժեշտ նոր, թարմ մտածողություն, հարուստ գիտելիքներ ունեցող, նախաձեռնող կառավարիչներ պատրաստելուն:

Հասարակության յուրաքանչյուր անդամ Հայաստանի Հանրապետությունում իրեն պետք է զգա պաշտպանված և հարգված, որը մեծապես պայմանավորված է պետական և տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակով: Բոլորիս նպատակն է ունենալ հանրային որակյալ ծառայություն, սակայն դա հնարավոր չէ իրականացնել, եթե չունենանք որակյալ հանրային ծառայող: Այսօր հանրային ծառայության համակարգում մեծ թիվ են կազմում կառավարման ակադեմիայի շրջանավարտները, ովքեր իրենց արդյունավետ գործունեությամբ ապացուցել են այս կրթօջախի գոյության անհրաժեշտությունը:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, մաղթում արգասաբեր գործունեություն:

 

Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին

արթուր աբրահամarthur-abraham Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին՝ փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ: Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, երջանկություն և մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ:

Անկախ