Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 42-ամյա մի կնոջ: Վերջինս հայտնել է, որ նախկին ընկերը` 1989 թ. ծնված Վիրաբ Ս.-ն, իրենց միջև եղած սեռական կապի մասին տեղեկությունն իր հարազատներին հայտնելու սպառնալիքով` 2013 թ. սեպտեմբերից մինչև ս/թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրենից պահանջել և ստացել է 250.000 դրամ և 80.000 դրամ արժողության ափսե լվանալու մեքենա:
Ոստիկանները Վիրաբ Ս.-ին հայտնաբերել և բերման են ենթարկել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Tag Archives: շորթում
Չխայտառակվելու դիմաց կինը դրամաշորթին 16 մլն է վճարել ու սեռական հարաբերություն ունեցել
2012 թ. մայիսին Ռոմանը «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով մտերմացել է նախկինում իր հետ նույն դպրոցում սովորած կնոջ հետ և տեղեկանալով, որ վերջինս ամուսնացած է, ապրում է ֆինանսապես ապահովված ընտանիքում՝ նպատակադրվել է այդ ծանոթությունից հնարավորինս մեծ օգուտներ քաղել,հաղորդում է Փաստինֆոն: Սկզբի համար Ռոմանը սոցիալական կայքի և հեռախոսազանգերի միջոցով կնոջը վստահեցրել է, թե սիրում է նրան, ապա որոշ ժամանակ անց նրանից 200 ԱՄՆ դոլար պարտքով գումար խնդրել: Շուրջ մեկ շաբաթ անց, նույն պատրվակով Ռոմանը նախկին դասընկերուհուց ևս 800 ԱՄՆ դոլար է վերցրել: Չբավարարվելով ստացած գումարներով՝ Գրիգորյանը շարունակել է պարբերաբար տեղի ունեցած հանդիպումների և հեռախոսազրույցների ընթացքում սիրո խոստումներ տալ և մեկ շաբաթ անց դարձյալ պարտքով 1.500 ԱՄՆ դոլար գումար է խնդրել: Կինն այս անգամ մերժել է և պահանջել վերադարձնել նախկինում պարտք վերցրած 1000 դոլարը: Հասկանալով, որ սիրո խոստումներն այլևս ցանկալի արդյունք չեն տալիս՝ Ռոմանը փոխել է մարտավարությունը և դրամաշորթությունը զուգորդել սպառնալիքով, թե հակառակ դեպքում իրենց ինտիմ կապերի մասին կպատմի վերջինիս ամուսնուն և նրա հարազատներին: Կինը ստիպված հերթական անգամ տվել է պահանջվող գումարը: Բայց շուրջ մեկ շաբաթ անց տղամարդը նոր պահանջ է ներկայացրել՝ պահանջելով 500 ԱՄՆ դոլար: Իսկ երբ կինը հայտնել է, թե այլևս գումար չունի և խնդրել է վերադարձնել նախկինում տված գումարները, Ռոմանը, պարտքը վերադարձնելու պատրվակով նրան խաբեությամբ հրավիրել է հյուրանոցային համալիր, որտեղ նրա հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո դարձյալ սպառնացել է այդ մասին պատմել նրա ընտանիքի անդամներին ու ևս 500 ԱՄՆ դոլար շորթել նրանից: Այսպես, շորթումն ու սպառնալիքները շարունակվել են մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը, երբ կինը հայտարարել է, թե այլևս գումար չունի: Բայց դարձյալ զոհ գնալով իր ծանոթի սպառնալիքներին՝ նրան է հանձնել իրենց տանը պահվող ամբողջ ոսկեղենը՝ 12.000.000 դրամ ընդհանուր արժեքով: Բայց սա դեռ ամբողջը չէ: Բացի շորթումից, Ռոմանը նաև Հրազդանի կիրճից քաղել ու իր տանը ապօրինի պահել է զգալի չափի՝ 0.53 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց: Այն հայտնաբերվել է 2012 թ. նոյեմբերի 28-ին վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ: Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում:
Նրանց որոնում էին ՌԴ իրավապահները
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` դեկտեմբերի 10-ին, ժամը 16.50-ին, ՀՀ ԱՆ հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսերի հիվանդասենյակներից մեկից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Վլադիսլավ Ս.-ն, որը 2007 թ. փետրվարի 10-ից ՌԴ ՆԳՆ տրանսպորտի վարչության Արևելա-Ուրալյան գծային բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.40-ին, ՃՈ Գյումրիի գրանցման-քննման բաժանմունքից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1983 թ. ծնված Արտյոմ Գ.-ն, որը 2010 թ. հունիսի 30-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163 հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով: