Նախագահը մասնակցել է մանկավարժական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

7135_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահը գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների, շնորհավորել նրանց ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ:

7137_b«Այսօր ձեզնից մի մասը ստացավ դիպլոմներ, մյուս մասն, անպայման, այսօր վաղը կստանա կամ, միգուցե, արդեն ստացել է, բայց վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: 7141_bՄանկավարժի բարձր կոչմանն արժանանում են կամ այդ կոչումը վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործումով: Դուք ընդամենն այսօր իրավունք եք ստացել դպրոց մտնելու, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին դուք պետք է շատ ջանք ներդնեք: Ասածս հետևյալն է՝ ձեզ համար ավարտվել է ընդամենը ուսումնական այս շրջանը, այս փուլը, և դրանով ոչ թե ավարտվում, այլ միգուցե սկսվում է ուսումնառության ամենատևական փուլը: Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայում՝ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը: 7150_bԲոլորդ գիտեք, որ մեր ժողովրդի մեծերը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև Խաչատուր Աբովյան, եղել են կա՛մ ուսուցիչներ, կա՛մ ուսուցչապետեր: Նույնիսկ այն մեծերը, ովքեր անձամբ չեն դասավանդել, սերունդների համար եղել և կոչվել են ուսուցիչներ: Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են: Խնդրում եմ սա ևս հաշվի առնել: Վաղը, երբ դուք մտնեք դասարան և հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված են հետաքրքրասիրությամբ, հիշեք, որ այդ երեխաները իրենց ծնողների, իրենց Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, և հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը:

Այսօր այստեղ առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են և ուսումնական տարվա սկզբին, այսինքն` ամռան վերջին, մենք հանդես կգանք մի մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետև մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում և ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին:

Սա ձեզ համար հնարավորություն է, լավ հեռանկար՝ աշխատելու սիրած մասնագիտությամբ և կայանալու:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ուսումնական այս շրջանն ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ անձնական երջանկություն ու նաև մասնագիտական հաջողություններ: Եվ մեկ անգամ ևս հիշեք՝ ձեր այդ հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»,-շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հանրապետության Նախագահին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում և ունի 70 տարվա պատմություն:

Անկախ

Սահմանամերձ Չինարիի, Մովսեսի ու Ներքին կարմիրի լավագույն շրջանավարտները պայքարում են` բուհեր ընդունվելու համար

10174997_754055811283677_7288535766876554702_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ավարտեց 12 աշակերտ` 5 տղա, 7 աղջիկ: Նրանցից երեքը դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Անահիտ Պետրոսյանը դիմել է ԵՊՀ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ, հայոց լեզվից միասնական քննությունն արդեն հանձնել է, ստացել` 18,75 միավոր: Չինարիի միջնակարգ դպրոցի շրջանավարտներ Հերիքնազ Աղասյանն ու Մարիամ Մակարյանը ևս դիմել են բուհ` մեկը ԵՊՀ, մյուսը Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համասարանի աշխարհագրական ֆակուլտետներ:

10336628_754055857950339_2023909814870326887_nՉինարիի դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երկու տղա դիմել է ԴՈՍԱՖ` ձեռք բերելու վարորդական իրավունք: Նրանք կզորակոչվեն բանակ: Դպրոցի երեք շրջանավարտ տղաները որոշակի առողջական խնդիրներ ունեն: <<Ես կարծում եմ` այդ խնդիրները պատերազմի, անընդհատ կրակոցների, վախերի, սթրեսների հետևանքով են: Խնդիրները սրտի, գլխի հետ են կապված, բայց բուժման և որոշակի ժամանակից հետո հնարավոր է մեր այդ երեք տղաները ևս բանակ գնան>>:

Սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղի դպրոցին այս տարի հրաժեշտ տվեց 11 աշակերտ: Նրանցից 9-ը հայտագրվել է բուհ ընդունվելու համար: Նրանք դիմել են ՀՊՏՀ, ԵՊՀ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Ներքին կարմիրցի դիմորդներն արդեն հանձնել են հայոց լեզվի միասնական քննությունը: <<Մենք երեխաների գրավորները ստուգել, համեմատել ենք, կարծում ենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն: Ավագյան Անին հավաքել է 19 միավոր, Միրզոյան Էմման 18,75, Իսրայելյան Մարիամը` 18,25>>:

Ներքին կարմիրի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նառա Պապյանը Անկախ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մասնագիտության ընտրության հարցում իրենք երեխաներին որոշակի ուղություն տվել են: <<Ես անգլերենի մասնագետ եմ: Շատ կցանկանայինք, որ կարիերայի մասնագետ ունենայինք, նա մեր շրջանավարտների հետ որոշակի աշխատանք իրականացներ: Ամեն դեպքում, մենք խորհուրդներով փորձում ենք օգնել: Երեխաները որոշ ծրագրային հարցեր կրկնուսույցի մոտ են սովորում, Բերդում: Դա շատ լավ է, նախ երեխաները շրջկենտրոն են գնում, միջավայր են փոխում, դա նաև միասնական քննությունների ժամանակ իրենց ուժերի հանդեպ վստահություն է ապահովում>>,-ասաց Նառա Պապյանը:

10405687_754055737950351_62594759753306948_nՀայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի լավագույն շրջանավարտները ևս դիմել են բուհեր: Նրանք դիմել են ԵՊՀ, Երևանի պետական մանկավարժական համալսարան, Ագրարային համալսարան, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համլսարան: Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը նշել է, որ դիմել է ՀՕՖ երեխաների ուսման վարձերի զեղչերի համար Մովսեսը ևս բարեսիրական այդ կառույցի նախագծած քարտեզի մեջ ընդգրկելու նպատակով: <<Մեր երեխաները միշտ օգտվել են բուհական զեղչերի համակարգերից: Ոչ միայն այն պատճառով, որ սահմանամերձ բնակավայրերից են, այլև ուսման առաջադիմության համար, զոհված ազատամարտիկի երեխա լինելու հանգամանքը ևս հաշվի է առնվում>>:

 

Անկախ

Տավուշի մարզի 1200 շրջանավարտներից 720-ը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու բուհական քննություններին

10257686_726635540692371_9012506895944353058_nՏավուշի մարզպետարանի կրթության վարչության ղեկավարն Անկախ-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մարզի 1200 շրջանավարտներից 720-ն արդեն հայտ է ներկայացրել՝ մասնակցելու բուհական միասնական քննություններին:

Ըստ Աշոտ Փաշինյանի, Տավուշի մարզում հանրակրթության կազմակերպման համար լուրջ խնդիրներ չկան, խնդիրը աշակերտների քանակն է միայն, որ որոշ համայքներում շատ է նվազել:

1240624_726635384025720_6323248168629086823_nԲերդի տարածաշրջանում ամենքիչ աշակերտները Իծաքար գյուղի դպրոցն ունի՝ 35 աշակերտ, Այգեպարի դպրոցում սովորում է 51, իսկ Չինչինում՝ 56 աշակերտ: «Բերդի տարածաշրջանում ամենաշատ աշակերտներն ունի Արծվաբերդի դպրոցը՝ 309 աշակերտ, Նորաշենի դպրոցականները 181-ն են, իսկ Այգեձորի դպրոցն ունի 243 աշակերտ: Երկկազմ դասարաններ ունեն Իծաքարի, Չինչինի դպրոցները:«1-ին դասարանում 5 հոգի է, 2-րդ ում՝ 2 հոգի, 3-րդ դասարանում 3 աշակերտ է, 4-րդում՝ 4-ը, հետևաբար ավելի նպատակահարմար է ուսուցումը երկկազմ դասարաներում կազմակերպել: Չեմ կարծում, թե նման իրավիճակն ազդում է ուսուցման որակի վրա, այնպես չէ, որ մեծ թվով աշակերտներ ունեցող դասարաններում վունդերկինդ են լինում, սովորողը սովորում է՝ անկախ ամեն ինչից»,-ասաց Աշոտ Փաշինյանը:

10153980_726635440692381_4451597358033341933_nԻծաքար գյուղում 8-րդ դասարան չկա: 1-2, 3-4, 5-6, 7-9 դասարաններն էլ՝ երկկազմ են: Իծաքարի դպրոցի տնօրեն Վարդան Դանիելյանը Անկախ-ին ասաց, որ մասնագետների խնդիր դպրոցը չունի, անգլերենի ուսուցիչը Բերդից է: «Շատ կցանկանայինք, որ մեր լաբորատորիան վերազինվեր, սարքեր ունենայինք: Մարզադահլիճ չունենք, որ եղանակը վատանում է, չենք կարողանում դասն անցկացնել»:

10258084_726635607359031_2952484824640906796_n2014-15 ուսումնական տարում Տավուշի մարզում առաջին դասարան կհաճախի 1500 աշակերտ: «Իհարկե, սա կանխատեսվող թիվն է: Առաջին դասարանցիների թիվն ավելացել է: Ամեն դեպքում, նայել ենք, ծնվածների թիվն այդքան է, թե քանիսն են այստեղ, քանիսը հեռացել են մարզից, դեռ տվյալները վերջնական չեն: Մի խնդիր էլ կա. նույն ծնողը մի քանի դպրոցում է ասում՝ էրեխուն ձեր դպրոց ենք բերելու»,-կես կատակ նշեց Աշոտ Փաշինյանը:

Անկախ

Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը նոր նախագահ է ընտրել

հարվարդի շրջանավարտների ակումբ«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբը» 2013թ. դեկտեմբերի 27-ին Ակումբի նախագահ է ընտրել Մարտին Գալստյանին և գանձապահ՝ Գոհար Գյուլումյանին:
Մարտին Գալստյանը կստանձնի 2013թ. նախագահ Սամսոն Ավետյանի պարտականությունները:
«Հայաստանում Հարվարդի շրջանավարտների ակումբի» նպատակն է բարձրագույն մասնագիտական կրթության և Հայաստանում դինամիկ քաղաքացիական հասարակության զարգացման խրախուսումը:
Ակումբը Հարվարդի համալսարան ընդունված հայազգի ուսանողների համար սահմանել է կրթաթոշակ և կազմակերպում է տարբեր թեմաներով սեմինարներ, հանդիպումներ ու դասախոսություններ:
Մարտին Գալստյանը, ով այժմ Հայաստանի Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության պետն է, 2010 թվականին ավարտել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցը, իսկ Գոհար Գյուլումյանն, այժմ աշխատելով Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում որպես ավագ տնտեսագետ, 2005 թվականին մասնակցել է Հարվարդում Քենեդու անվան կառավարման դպրոցի՝ «Հանրային ֆինանսական կառավարում» գործնական դասընթացին:
Հայաստանում Հարվարդի Շրջանավարտների Ակումբը հիմնվել է 2006թ.-ին:

Փարթամակուրծք շրջանավարտին պարահանդես չեն թողել

pic_7c5999688114d25b7c437ecc9db5a512Վաշինգտոն նահանգում դպրոցի ադմինիստրացիան շրջանավարտներից մեկին չի թողել  ավարտական պարահանդեսին մասնակցել: Այդ որոշման պատճառը աղջկա փարթամ մարմնամասերն են: Ադմինիստրացիայի կարծիքով, աղջկա կուծքը չափազանց ընդգծված է եղել:

Դպրոցի ղեկավարությունն իր որոշումը բացատրել է, որ նման արտաքինը խախտում է իրենց դպրոցի դրես-կոդը, որի համաձայն, առանց ուսահատվածի հագուստը թույլատրվում է կրել միայն  միջոցառումներին, սակայն այն դեպքում, եթե միջկրծքային  փոսիկն ու փորը և մեջքը ծածկված են:

Ինչպես բացատրել է ինքը` Բրիթնի Մայնդերը, ոչ մի կերպ կուրծքը ծածկել նրան չի հաջողվել, քանի որ այդպիսին է իր մարմինը: Նա ավելացրել է, որ հատուկ ավարտելու կապակցությամբ գնել է  այդ հագուստը, որը հատուկ ընդգծում է փարթամ կուրծքը: պարահանդես մուտք գործելու համար նա խոստացել է  ծածկվել շալով:

Սակայն, այդ վիճաբանությունը նրան հունից հանել է ու նա պարահանդեսում ընդամենը մեկ ժամ է անցկացրել: Նրա խոստովանել է, որ իրեն նվաստացած է զգացել ու տեղը չի գտել:

Աղջկա ծնողները պահանջել են, որ դպրոցն իրենց  Բրիթնիից ներողություն խնդրի.”Բոլոր կանայք չեն կարող նույն չափսն ունենալ: Չի կարելի գոլֆի գնդակը համեմատել թուրինջի հետ”,հայտարարել է աղջկա մայրը:

Ուսումնական հաստատությունը դեռևս չի պատասխանել այդ պահանջին: