Ոսկեղեն` համագյուղացիներից

զարդատուփՕրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 3-ին հյուրընկալվելով համագյուղացու տանը` ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է 330.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, որոնք 200.000 դրամով վաճառել է Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում:
Ոստիկանները պարզել են նաև, որ Գայանե Ս.-ն 2001 թ. ամռանը հյուրընկալվելով մեկ այլ համագյուղացու տանը` գողացել է երկու ոսկյա մատանի:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ

Հնդիկ գործարարի ստամոքսից 12 սալիկ ոսկի է դուրս բերվել

ոսկիՀնդիկները ավանդաբար  ոսկի են կուտակում` հավատալով, որ այն կապահովի ֆինանսական անվտանգություն:

“12 սալիկ ոսկի է դուրս բերվել հնդիկ  գործարարի ստամոքսից”.- այս մասին ըստ BBC-ի հայտնել է գործարարին բուժող վիրաբույժը:

Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում. 63-ամյա հնդիկին հիվանդանոց են տեղափոխել ստամոքսի շրջանում նրա ունեցած բողոքների հետևանքով:

Բայց բժշկին նա հայտնել է, որ կնոջ հետ ունեցած ընդհարումից հետո շշի կափարիչ է կուլ տվել և միայն վիրահատությունից հետո է հայտնաբերվել իրականությունը:

Վիրահատությունն իրականացրած բժիշկները BBC-ին հայտնել են, որ ոստիկանության և մաքսային մարմինների հարցաքննությունից հետո ոսկին առգրավվել է:

Անկախ