Վենեսուելայի նախագահն առաջ է քաշել Չավեսին քաղցկեղով վարակելու վարկածը

iՎենեսուելայի նախագահ Մադուրոն հայտարարել է, որ իր նախորդին` Ուգո Չավեսին միտումնավոր են վարակել քաղցկեղով:

“Ինձ` մեր սիրելի կոմանդանտեի հիվանդության էվոլյուցիան խորապես իմացողին ոչ ոք չի կարող տարհամոզել.Չավեսին վարակել են, որ նրան շարքից հանեն”,ասել է Մադուրոն ու խոստացել իր նկատմամբ բոլոր նմանատիպ պլանները ձախողել: Ի դեպ, Մադուրոյից բացի, Չավեսին քաղցկեղով վարակելու մասին վարկածներ են հնչեցրել լատինաամերիկացի այլ գործիչներ: Սակայն, բժիշկները հերքում են վարակման եղանակով  քաղցկեղով  հիվանդանալ տարբերակը:

Ուգո Չավեսին երկինք են հանել

o_748392Կուբացի էնտուզիաստները Վենեսուելայի  վաղամեռիկ առաջնորդ Ուգո Չավեսի արձանն են կանգնեցրել: Նրանք իրենց կուռքի կիսանդրին են տեղադրել երկրի ամենաբարձր գագաթներից մեկի` Սյերա-Մաստերա  վրա: Հուշարձանը պատրաստվել է խեժից ու ապակեթելից, հեղինակն է Անդրեաս Գոնսալեսը:

Հուշարձանի բացմանը ներկա է եղել Կուբայում Վենեսուելայի դեսպան Էդգարո Ռամիրեսն ու Ռենե Գոնսալեսը` կուբացի հետախույզներից ազատ արձակված Հնգյակի առաջին անդամը, որոնք ԱՄՆ-ում դատապարտվել են ազատազրկման տարբեր ժամկետներ:

Չավեսի ղեկավարությամբ Վենեսուելան դարձավ Կուբայի  քաղաքական ու տնտեսական դաշնակիցը: Երկու երկրների միջև ամենամյա ապրանքաշրջանառության ծավալը մի քանի մլրդ ԱՄՆ դոլարի է հասնում: Բացի այդ, Կարակասը ամեն օր կղզուն մատակարարում է 100 հազար բարել նավթ` զեղչով:Չավեսի վախճանից հետո, Կուբայում եռօրյա սուգ էր հայտարարվել.հարյուրավոր մարդիկ ողբում էին բոլիվարյան հեղափոխության առաջնորդի մահը: