Վիբորգում օրը ցերեկով բնակիչների վրա չղջիկներ են գրոհել

1214-390x290Վիբորգում օրը ցերեկով  չղջիկները գրոհել են բնակարաններ , հաղորդում է Росбалт-ը:

Սոցցանցերում արդեն տարածվել են չղջիկներով լուսանկարներ: Ականատեսները կարծում են, որ չղջիկների նման ակտիվացումը շոգի հետ է կապված:

Նման հարձակումների մասին են հայտնում նաև մյուս տարածաշրջանների բնակիչները: Մասնավորապես, Կուրսկի մի բնակիչ բողոքել է, որ չղջիկն արդեն երկու  շաբաթ իրենց հանգիստ չի տալիս:

«Երեկ ներս թռավ, պտտվեց ճաշասենյակում ու նույնիսկ հոգեկան հավասարակշռությանս կասկածելու առիթ տվեց: Իսկ առավոտյան անհետացավ: Մտածեցի` թռավ գնաց: Սակայն, նա հաջորդ օրվա համար էր հերթագրվել: Լույսը վառեցի` ու կրկին թռիչքներ»,-գրում է մի տղամարդ:

Անուժելի տենդի պատճառով Գվինեայում արգելվել է չղջիկի միս ուտել

43Գվինեայի առողջապահության նախարարությունը Էմբոլայի տենդի տարածումը  կանխելու նպատակով, երկրում  ժամանակավորապես արգելել է  չղջիկների մսի օգտագործումը:

Ձեռնաթևավորները, որոնց մսի համային որակները տեղաբնակները շատ գնահատում են,  վտանգավոր վարակի հիմնական տարածողներն են: Մեկ շաբաթում  երկրի հարավում այդ տենդից մահացել է 62 մարդ:

Տեղեկություններ կան, որ կասկածելի ախտանշաններով հիվանդների են հոսպիտալացրել  նաև հարևան Լիբերիայում ու Սյերա-Լեոնեում: Իսկ երեկ տեղեկություն կար, որ նման ախտանիշներով հիվանդի են  տեղափոխել բուժհիմնարկ նաև Կանադայում. Հիվանդը Աֆրիկայից էր մեկնել Կանադա:

Էմբոլայի տենդը շատ վարակիչ է, ընդ որում, դեռևս ոչ պատվաստանյութ, ոչ էլ բուժման մեթոդներ չկան: Հայտնի է, որ հիվանդությունը փոխանցվում է  օդա-կաթիլային ճանապարհով` վարակվածների հետ շփման հետևանքով: Վիճակագրության համաձայն, վարակվածների 25-90%-ը մահանում է:

Անկախ

Ավստրալիայում սատկած չղջիկների անձրև է տեղացել

swarm-of-bats-3001740Ավստրալիայում անսովոր տապի հետևանքով չղջիկների զանգվածային անկում է սկսվել: Սարսափելի շոգին չդիմանալով (ստվերում`400-ից ավելի),փոքրիկ կաթնասունները փորձել են հովանալ թռիչքի ընթացքում: Դրանից շատերը սատկել են`այդպես էլ գետնին չհասնելով: Տեղաբնակները ականատես են եղել սարսափելի տեսարանի:

Քվինսլենդ նահանգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 430, ըստ Ցելսիուսի:

Հաշված օրերի ընթացքում Ավստրալիայի այս հատվածում, հյուսիս-արևելքում չղջիկների 25 գաղութ է սատկել, որոնց ընդահանուր թիվը հասնում է 100 հազարի: Շատերը պարզապես երկնքից են թափվել ոչինչ չկասկածող մարդկանց գլխին:

Սատկած կենդանիներին հավաքելու համար աղբահանների բրիգադներ են կանչվել: Քվինսլենդի բնակիչների խոսքով, 4 օր գարշահոտություն է տիրել սատկած կենդանիներից: 16 մարդ դիմել է հիվանդանոց` սատկող կենդանիների հասցրած վերքերը մշակելու խնդրանքով: Տեղի իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս չդիպչել դրանց, չփորձել ինքնուրույն ազատվել “կենդանական” աղբից”, քանի որ դա կարող է վարակի պատճառ դառնալ: