Կանադան Էբոլայի տենդի դեմ պատվաստանյութ կուղարկի Աֆրիկա

pic_260f9b0b58dd0228f816a6304b96add6 (1)Կանադան Աֆրիկա կուղարկի մինչև 1000 չափաբաժին փորձարարական պատվաստանյութ Էբոլայի տենդի դեմ: Դեղամիջոցը կփոխանցվի ԱՀԿ-ին, հաղորդում է  Associated Press-ն` վկայակոչելով Կանադայի առողջապահության նախարար Ռոն Ամբրոզին:

Պատվաստանյութը մշակվել է  Միկրոբիոլոգիայի ազգային պետական լաբորատորիայում: Ընդ որում, Ամբրոզը ընդգծել է, որ Կանադայի իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել համաճարակի դեմ պայքարի համար` ներառյալ ֆինանսական միջոցների ու բուժանձնակազմի տրամադրումը:

Այսօր արդեն 3 տեսակ դեղամիջոցներ են հետազոտվում, որոնք կարող են օգնել այդ հիվանդության դեմ պայքարին, որն առայժմ անբուժելի է համարվում: Այսօրվա դրությամբ Էբոլայի տենդից մահացել է 1013 մարդ:

Չիկունգունյա. նոր հիվանդություն, որի դեմ առայժմ պայքարել չի հաջողվում

o_794020Կարիբյան կղզիներում նոր հիվանդության բռնկում է արձանագրվել: Դոմինիկյան հանրապետությունում, ու Հաիթիում կես տարում ավելի քան 260 հազար մարդ է վարակվել, ու այն տարածվում է դեպի Կենտրոնական ու Հարավային Ամերիկա: Վարակի դեպքեր են եղել նաև ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Չիկունգունյա է նոր հիվանդության անունը.ախտանշաններն են, բարձր ջերմությունը, մաշկի ցանն ու հոդացավը: Վարակը փոխանցում են միջատները:

CNN-ի հաղորդմամբ, հունիսի 19-ին ամերիկյան Ջորջիա նահանգում առաջին դեպքն է արձանագրվել: Բժիշկները հայտնել են, որ հիվանդը վարակվել է  Կարիբներ ուղևորության ժամանակ:Վարակման դեպքեր են եղել նաև Հյուսիսային Կարոլինայում, Թեննեսիում ու Ֆլորիդայում: Առնվազն 6 հիվանդ է հայտնաբերվել Կուբայում: Ամերիկայի բժիշկները հայտնել են ԱՄՆ-ում հիվանդության տարածման մասին. Նրանք կարծում են, որ դրա տարածումը միայն ժամանակի հարց է, քանի որ բազմաթիվ  մարդիկ են Կարիբյան կղզիներից  վերադառնում տուն` արդեն վարակված:

Իսկ Ֆրանսիայում  տեղյակ են 70 հիվանդի մասին:

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մյասնիկովը պարզաբանել է, որ  այս հիվանդության ախտանշանները շատ նման են Դենգե հիվանդությանը, այն տարբերությամբ,որ չիկունգունյայից մարդիկ հզվադեպ են մահանում: Նա նշում է, որ հիվանդությունն առաջին հերթին ախտահարում է հոդերը ու դա կարող է քրոնիկ բնույթ ստանալ: Թանզանիայում, օրինակ, այդ հիվանդությունն անվանում են”կանգնեցնող”, կամ “քայլել չթողնող”:

Բժիշկը հաստատել է, որ այդ հիվանդության դեմ դեռևս ոչ դեղորայք կա ոչ էլ պատվաստանյութ: “Հիմա պատվաստանյութի մշակումն ԱՄՆ-ում դեռևս առաջին փուլում է գտնվում,սակայն կլինիկական կիրառություն չի եղել: Սովորաբար, հիվանդությունն ինքն իրեն է անցնում”:

Իսկ փորձագետներն այդ երկրներ ուղևորվող զբոսաշրջիկներին կոչ են անում միջատների դեմ ցողաշիթ օգտագործել (այս հիվանդությունը մոսկիտներն են տարածում): Խուսափել ջրամբարներից ու կանգնած ջրերից, հրաժարվել ջրով լի տարաներից (նույնիսկ ծաղկամաններից), որտեղ միջատներ կարող են հավաքվել: Եվ հիմնականում, խորհուրդ է տրվում ամբողջ մարմինը պաշտպանող հագուստ հագնել:

Ի դեպ, հիվանդությունը տարածող միջատներն ակտիվ են միայն ցերեկվա ժամերին կամ էլ` լույսով: Իսկ մարդուց մարդուն չիկունգունյան չի փոխանցվում:

Անկախ

Նոր սերնդի հրաշք-պատվաստանյութը բարեկազմ է դարձնում

ol3001401709349Գիտության ոլորտում վերջին ձեռքբերումների շնորհիվ, այն բոլոր կանայք, ովքեր հուսահատ երազում են բարեկազմության մասին ու իրենց մատնում խիստ սննդակարգերի ու մարզասրահներում դաժան մարզումների, օրացուցային 12 ամսից  կմոռանան այդ ամենի մասին:

Նրանց երազանքներն իրականություն կդառնան «Liraglutide» նոր պատվաստանյութի շնորհիվ, որի պարբերական կիրառումն առավոտյան նախաճաշի հետ, կօգնի նիհարել առանց տանջանքի: Կլինիկական թեստավորմամբ պարզել են, որ նորույթի շնորհիվ կարելի է 12 ամսում ազատվել 8,6 կգ-ից:

Նորույթը ստեղծողները հավատացնում են, որ այն ոչ միայն գեղագիտական արժեք ունի, այլև կօգնի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդություններով ու դիաբետով տառապող հիվանդների թիվը:

Նոր մշակումը ներկայացրել են եվրոպական «Novo Nordisk» ընկերության մասնագետները, գրում է isra.com –ը:

Անկախ

Չինաստանում պատվաստումից հետո 7 երեխա է մահացել

o_834035Չինաստանի Շենչժեն քաղաքում հեպատիտ В-ի պատվաստումից հետո 7 երեխա է մահացել: Բոլորն էլ պատվաստվել են “Շենչժեն Կնտայ” ընկերության պատվաստանյութով: Ընկերության նախագահը վստահեցնում է, որ պատվաստանյութը չէ երեխաների մահվան պատճառը: Քաղաքի ադմինիստրացիան այժմ փորձում է պարզել ողբերգական  պատահարի պատճառները:

Չինաստանում տվյալ պատվաստանյութի արտադրությունը վերջերս են սկսել ու արտադրանքի ծավալները ևս մեծ չեն: Դրա համար էլ բժիշկները հիվանդին օգնելու(ասենք`անընկալության դեպքում) միջոցառումների մշակված ծրագիր չունեն: