Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, որ քաղաքացին մայիսի 12-ի առավոտյան զանգահարել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` ճշտելու, թե այլ մարզերում գրանցված անձը կարո՞ղ է ելքի վիզան երկարացնել գլխամասային հաստատությունում, սակայն զանգին, իբր, կոպիտ են պատասխանել:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացին զանգահարել է անձնագրային և վիզաների վարչության հերթապահ մասի 37-02-63 հեռախոսահամարով` տեղեկանալու, թե անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար ո±ր ստորաբաժանում կարող է դիմել: Հերթապահ մասում ծառայություն կատարող աշխատակիցը պատասխանել է, որ քաղաքացին կարող է դիմել կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ, հաշվառում չունենալու դեպքում` անձնագրային և վիզաների վարչություն: Այնուհետև, մոտ 5 րոպեից կրկին զանգահարելով` հարցրել են, թե արդյոք ճշտե՞լ են` որ աշխատասենյակ պետք է դիմի քաղաքացին: Հերթապահ մասից պատասխանել են, որ անձնագրային և վիզաների վարչություն այցելելուց հետո քաղաքացուն կտրվի մանրամասն պարզաբանում:
Tag Archives: պարզաբանում
Ոստիկանությունը ՀԱԿ-ի ակտիվիստին կասկածում է անցյալ տարի օգոստոսին վրաերթ կատարելու մեջ
Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ներկայացուցիչ Արտակ Կարապետյանը կայքերից մեկի հետ զրույցում անհիմն մեղադրանքներ է ուղղել ոստիկանությանը, մասնավորապես նշելով, թե պահանջել են իր ավտոմեքենան տանել ոստիկանության բաժին` զննության համար, ինքն էլ, հայտարարելով հանդերձ, թե պատրաստ է ներկայանալ ոստիկանություն, լուրջ չի վերաբերվել այդ պահանջին՝ այն կապելով հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին իր մասնակցությունը կանխելու ոստիկանության «գործելաոճի» հետ: «Ոստիկանական հետապնդումները» Ա. Կարապետյանի մտասևեռումի հետևանքն են, իսկ իրականությունն այս է: 2013 թ. օգոստոսի 14-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի և Արգիշտի փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու և թողնելով պատահարի վայրը՝ հեռացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ պարզվել է, որ վրաերթ կատարած ավտոմեքենան արտասահմանյան մակնիշի է, բաց գույնի, աջակողմյան ղեկով, իսկ վարորդը՝ երիտասարդ տղամարդ: Ոստիկանության ծառայություններին է տրամադրվել հաշվառման մեջ գտնվող համանման ավտոմեքենաների ցանկը և հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ կասկածելի մեքենաները գտնելու և դրանց վարորդներին ոստիկանություն ներկայացնելու ուղղությամբ: 2014 թ. հունվարի 8-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից ոստիկանության Հրազդանի բաժին գրություն է ստացվել այն մասին, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչության ՃՏՀ քննության բաժնից կողմնորոշում է ստացվել հիշյալ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ: Հունվարի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ Եղիշե Խաչատրյանը այցելել է Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 80 շենքի 40 բնակարան՝ այնտեղ բնակվող Վոլոդյա Կարապետյանի անվամբ հաշվառված «Mitsubishi chariot grands» ավտոմեքենան համապատասխան զննության ենթարկելու համար, սակայն բնակարանում ոչ ոք չի եղել: Տեսուչն իր տվյալներն ու հեռախոսի համարը տվել է Վ. Կարապետյանի հարևանին, խնդրելով, որ Կարապետյանը կապ հաստատի իր հետ: Հունվարի 16-ին Վ. Կարապետյանը զանգահարել է տեսուչին ու հայտնել, որ ավտոմեքենան շահագործում է որդին՝ Արտակ Կարապետյանը, որը գտնվում է Երևանում: Այնուհետև տեսուչին է զանգահարել Արտակ Կարապետյանը, որին նույնպես համայնքային տեսուչը բացատրել է նրա կողմից շահագործվող ավտոմեքենայի զննության անհրաժեշտությունը, սակայն Ա. Կարապետյանը պատասխանել է, թե չի կարող գալ Հրազդան՝ մեքենայի անվադողերը մաշված են, և ավելացրել՝ եթե ձեզ պետք է, եկեք Երևան ու զննեք մեքենան: Իսկ երբ տեսուչն ասել է, որ չի կարող լքել վարչական տարածքը, Ա. Կարապետյանը չի ցանկացել շարունակել խոսակցությունը և անջատել է հեռախոսը: Սա է իրողությունը, իսկ թե ինչքանով կապ ունի այս իրողությունը վաղվա հանրահավաքի ու Արտակ Կարապետյանի «ակտիվիստական գործունեության» հետ, թողնում ենք իր տրամաբանությանը:
Ոստիկանությունը պարզաբանում է Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի մանրամասները
Ոստիկանությունից Անկախին հայտնեցի, որ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ որոշ զանգվածային լրատվության միջոցներ տարբեր մեկնաբանություններ էին արել, ուստի անհրաժեշտ են համարում պարզաբանել: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա որոշում է կայացվել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ Արագած Թամրազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` ոստիկանության Դիլիջանի բաժնի նախկին պետ Արթուր Եգանյանը սպանության ժամանակ դեպքի վայրում չի եղել, նա դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեում գտնվող «Ակբակրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Դիլիջանի մասնաճյուղում հերթապահություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Դիլիջանի բաժանմունքի ոստիկանի կողմից` տեղի ունեցող դեպքի ընթացքում ազդանշանային համակարգը միացնելուց հետո։ Արթուր Եգանյանի նկատմամբ ծառայողական քննություն չի նշանակվել։
Վաղարշապատի բնակիչ Աշոտ Խուդոյանի և նրա ընտանիքի ոդիսականը ըստ ոստիկանության
Վաղարշապատի բնակիչ Աշոտ Խուդոյանի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների և ոստիկանությանը տրամադրված տեսանյութի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նա դժգոհելով Վաղարշապատի Շահումյան փողոցի 27 տան սեփականության իրավունքի պատկանելության հարցի լուծումից` ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց հացադուլ և նստացույց է հայտարարել ու կարել բերանը` ցանկանալով իր վրա հրավիրել ՀՀ Նախագահի և գլխավոր դատախազի ուշադրությունը: Խուդոյանը նստացույցին ներգրավել է նաև կնոջն ու անչափահաս 4 երեխաներին, ինչի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչին հայտնել է, որ դեկտեմբերի 2-ին, ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները ՀՀ Նախագահի նստավայրի մոտից առևանգել են իրեն և իր ընտանիքի անդամներին՝ նշված վայրում արկղի մեջ թողնելով միայն իրենց փոքր երեխային: Բացի այդ, Ա. Խուդոյանը ցուցադրելով իր ոտքին և գլխին առկա վնասվածքները` հայտարարել է, որ դրանք առաջացել են ոստիկանության ծառայողների գործողությունների հետևանքով:Ոստիկանությունը պարզաբանում է դեկտեմբերի 2-ի դեպքերը
Դեկտեմբերի 4-ին մի շարք լրատվամիջոցներ հրապարակել են «Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դատապարտում են ոստիկանության գործողությունները» վերնագրով հայտարարություն, որի առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության գործողությունների համաչափության վերաբերյալ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների տարածած տեղեկությունները զուրկ են հիմնավորումներից:Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ էր տարվել 110 անձ
Դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ է բերվել 110 անձ: Նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս և հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 180-1 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 180-1 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172-2 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար: