Պենտագոնը մեկ ամերիկացի զինվորի դիմաց 5 թալիբի ազատ է արձակել

1010174760 (1)ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խախտել է օրենքը`  Կոնգրեսին տեղյակ չի պահել «Գվանտանամո» բանտից  «Թալիբանի» 5 անդամին մեկ ամերիկացի զինվորի`Բոու Բերգդալի փոխարեն  ազատ արձակելու մասին, հաղորդում է Reuters.-ը:

Կառավարության հաշվիչ պալատը հաստատել է, որ Պենտագոնն անօրինական  կերպով գումար է օգտագործել բանտարկյալներին հանձնելու համար, և նախապես`  30 օր առաջ իր գործողությունները Կոնգրեսի հետ  չի համաձայնեցրել:

Օրենսդիրները վրդովված են փաստի առիթով:

«Միացյալ նահանգները  ահաբեկիչների հետ  բանակցությունների բացակայության բազմամյա փորձ ունեն` ծանրակշիռ պատճառներով: Այդ մարտիկները շուտով մարտի կվերադառնան»,-հայտարարել է սենատորներից մեկը:

Իսկ Պենտագոնն իր արարքն անօրինական չի համարում:

Պենտագոնը 2,5 միլիոն դոլար է ծախսել մալազիական ինքնաթիռի որոնողական աշխատանքների համար

մալազյական ինքնաթիռՊենտագոնը հայտարարել է, որ 2,5 միլիոն դոլար է ծախսել մալազիական կորած ինքնաթիռի որոնումներին օժանդակելու համար:

Պաշտպանության վարչությունը բարձր տեխնոլոգիաներով հագեցած ինքնաթիռներ է ուղարկել որոնողական աշխատանքներին օգնելու համար: Ֆինանսական օժանդակություն է տրամադրվել նաև որոնումներին մասնակցող նավերին:

Ռազմածովային նավատորմի ինքնաթիռներից մեկը մասնակցում է Հնդկական օվկիանոսում արբանյակի լուսանկարած բեկորների մոտակայքում իրականացվող աշխատանքներին: Շաբաթ օրը ևս մեկ ինքնաթիռ կմիանա:

Պենտագոնի տեղեկացրել է, որ որոնողական աշխատանքների համար 4 միլիոն դոլար է տրամադրվել, որը կարող է բավականացնել մինչև ապրիլի սկիզբ:

 Անկախ

Պենտագոնը հաշվել է` քանի փաստաթուղթ է գողացել Սնոուդենը

2274199Ամերիկյան նախկին հետախույզ Էդվարդ Սնուոդենը գողացել է 1,7 մլն փաստաթուղթ` ԱՄՆ հատուկ ծառայությունների ռազմա-հետախուզական օպերացիաների մասին:

Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսի ու կոնգրեսական Դաթչ Ռուպերսբերգի խոսքերով, այդ տվյալների մեծամասնությունը կապ ունի ամերիկյան բանակի, ԱՄՆ ՌՕՈՒ-ի ու ՌԾՈՒ-ի ընթացիկ օպերացիաների հետ: Պենտագոնի փակ զեկույցում նշվում է, որ առևանգված նյութերի հրապարակումը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների հետախուզական գործունեությանը:

Պենտագոնը կսովորեցնի Ադրբեջանին պաշտպանել Կասպից ծովը

3Ամերիկյան “Allen-Vanguard International’ ընկերությունը կիրականացնի Ադրբեջանի ռազմածովային ուժերի մարզումները, հաղորդում  է “Հագին” կայքը: Այս նպատակով ընկերությունը Պենտագոնի հետ 2,8 մլն դոլարի պայմանագիր է ստորագրել:

Պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կիրականացնի Կասպից ծովի` Ադրբեջանին պատկանող տարածքում ստորգետնյա ականների ականզերծում: Ծրագրով նախատեսվում է նաև ջրասույզների վերապատրաստում:

Պայմանագիրը ստորագրվել է ԱՄՆ ռամզածովային ուժերի միջնորդությամբ:

Սա ադրբեջանա-ամերիկյան համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերից մեկն է: Նախկինում ԱՄՆ-ը անցկացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումների մարզումները: