2014-2017 թվականներին Շիրակի մարզում երկու նոր արգելավայր կհիմնվի

նյութի նկարՀՀ Շիրակի մարզի 2014-2017թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում ընդգրկված է նաև Շիրակի մարզում երկու նոր արգելավայրերի ստեղծման ծրագիրը, որը նախատեսվում է իրագործել 2014-2017 թվականներին:

Արգելավայրերից մեկը կհիմնվի Մանթաշի ջամբարի և համանուն գետի ջրհավաք ավազանում: Արգելավայրն ընդգրկելու է շուրջ 5000 հա տարածք: Արգելավայրի ստեղծման համար հատկացվելու է 51 միլիոն դրամ:

Մյուս արգելավայրը կհիմնվի Ջաջուռի լեռնանցքում և հարակից տարածքներում: Բացի այդ, ծրագրով նախատեսվում է հիմնել ռեկրեացիոն գոտիներ և էկոտուրիզմի կազմակերպման կենտրոն: Այս օբյեկտների կառուցման համար համար կտրամադրվի 80 միլիոն դրամ: Շիրակում արգելավայրերի ստեղծման նպատակը տեղի կեսաբազմազանության պահպանումն է:

Նշենք, որ Շիրակի մարզում կան շուրջ 40 հազվագյուտ  և  անհետացող բուսատեսակներ, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում: Շիրակի մարզում բնակվում են նաև կենդանիների և թռչունների որոշ հազվագյուտ տեսակներ: Հազվագյուտբուսատեսակների, կենդանատեսակների և թռչնատեսկաների պահպանության գործում իր մեծ նշանակություն է ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը, որը, թեև բավարար չէ վերջիններիս պահպանության համար:

 

Անկախ

Բուքը սաստկացել է Ջաջուռի լեռնանցքում, Աշոցքի, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում

загруженное (3)ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 11:30–ի դրությամբ, Սևանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Բուքը սաստկացել է Գյումրի – Աշոցք, Գյումրի – Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում:

Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով:

Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մարտունու տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: