Ռամադան ամսվա առաջին շաբաթը իսլամական աշխարհում արյունալի էր

իսլամԻսլամական աշխարհում մեծ պահքի` Ռամադանի ամսվա առաջին շաբաթվա ընթացքում չդադարեց արյունահեղությունը: Ռամադանի սկզբից մինչև օրս Իրաքում, Լիբիայում, Սիրիայում, Եմենում և Եգիպտոսում 350-ից ավել քաղաքացի է զոհվել, 230 հոգի տուժել է: Միայն Սիրիայում անցած շաբաթ 494 մարդ է մահացել, որոնցից 29 կին և 51 երեխա: Յեմենի հյուսիսում զինված խմբավորումների և բանակի միջև արդեն երեք օր ընթացող մարտերի հետևանքով 290 մարդ է զոհվել: Վերջին շաբաթներին ամենից շատ անհանգստություն պատճառում է «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությունը Իրաքում: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, որպեսզի չհայտնվեն ահաբեկիչների կրակի տակ: Նրանց ձեռնարկած ռազմատենչ քայլերը լարվածության մեջ են պահում ողջ տարածաշրջանը:

Անկախ

 

ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ համաներում է շնորհվել շուրջ 1000 բանտարկյալի

1285-390x290 (1)ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ համաներում է շնորհվել 969 բատարկյալի, որոնք իրենց պատիժն էին կրում երկրի բանտերում:

Համապատասխան հրաման է ստորագրել ԱՄԷ-ի շեյխ Խալիֆ բեն Զաեդ Ալ Նահյանը: Բացի այդ, շեյխը մարել է համաներմամբ արձակվածների բոլոր պարտքերը պետությանն ու մասնավոր ընկերություններին: Համաներումը Ռամադանի կապակցությամբ է հայտարարվել, որը սկսվում է հունիսի վերջին:

Անկախ

ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ ապրանքների վրա 40% զեղչեր են սահմանվել

1180-390x290ԱՄԷ-ում ավելի քան 460 առևտրի կետ մինչև Ռամադանի ավարտը սպառման ապրանքների վրա 25-40% զեղչեր են սահմանել, հաղորդում է today.kz-ը:

Ինչպես հայտարարել է ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարության սպառողների շահերի պաշտպանության վարչության ղեկավար Հաշիմ ալ-Նուեյմին, ավելի քան 50 մլն ծավալով  սուբսիդիա կհատկացվի հարյուրավոր տեսակի ապրանքների համար, որոնք ավանդաբար  սպառում են Ռամադանի ժամանակ:

Այս տարի Ռամադանը համընկնում է հունիսի վերջի հետ: Այն մահմեդական լուսնային օրացույցում թվով 9-րդն է: Այդ ժամանակ հավատացյալները  առավոտյան , մինչև երեկոյան աղոթքը  հրաժարվում են սնվելուց ու խմելուց:

Անկախ