Ադրբեջանական զինուժը երեկ գիշերը մի քանի ժամ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախին ասաց, որ վնասը, բարեբախտաբար, նյութական է: «Տանիքներ են կոտրվել, մեկի տուն ա մտել գնդակը, պատուհանով մտել, ընկել է սառնարանի մեջ: Հունիսի 21-ից հակառակորդը ԴՇԿ-ն դրել, գյուղի կենտրոնական ճանապարհը պահում է կրակահերթերի տակ: Հենց մեքենա է շարժվում, խփում ա»: Սամվել Սաղոյանը նաև նշեց, որ կրակոցները դադարել են գիշերը 2-ին:
Tag Archives: ռմբակոծում
Նոր վիրավոր Հալեպում. Վիճակի ահավորությունը շարունակվում է
Նորից հայ է վիրավորվել Հալեպում
Հալէպի մէջ հրթիռներու եւ հրասանդերու տարափը կը շարունակուի:
Այսօր՝ 24 Մարտ 2014ի, Ժամը 16:30ին, մօտաւորապէս կէս ժամուան մէջ Նոր Գիւղի շրջանին մէջ, ճշգրտօրէն Ս.Երրորդութիւն եկեղեցւոյ (որ ծանօթ է, որ Զուարթնոց եկեղեցի անունով) շրջակայքը եօթ հրթիռ եւ հրասանդ տեղաց:Այսօր առավոտից մինչև ուշ երեկո գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը
Հակառակորդը այսօր առավոտից մինչև ուշ երեկո խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ վնասները կերևան վաղը առավոտյան: ՙՙԲարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Բայց կրակահերթերը հասել են գյուղ, դիպել` գյուղացիների տներին, բայց թե ում ինչ վնաս ա հասցվել, կիմանանք, երբ լուսանա՚՚,-ասաց Սամվել Սաղոյանը: Նա նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել ոչ միայն այսօր, այլև նախորդ 4-5 օրերին: Մարտի 21-ին ադրբեջանցիները կնշեն իրենց Նոր տարին` Նովրուզ բայրամը: Եվ տեղացիներն արդեն գիտեն, որ նախապատրաստական այս շրջանում, հակառակորդը, ակտիվանում է` ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը:
Նիգերիայի ՌՕՈՒ-ն սխալմամբ ռմբակոծել է սենատորի ավտոշարասյունը
Նիգերիայի ՌՕՈՒ-ի ինքնաթիռը 4 ռումբ է նետել սենատորի ավտոշարասյան վրա` Ադոկո գյուղ այցելության ժամանակ, որը գտնվում է երկրի հյուսիս-արևելքում: Քաղաքական գործիչը ցանկանում էր ցավակցություն հայտնել գյուղի բնակչությանը, որտեղ ծայրահեղականները սպանել էին 8 մարդու: Պուլկա գյուղի մոտով անցնելիս էլ սենատորի ավտոշարասյունը ենթարկվել է ռմբակոծման:
Նդումեն խոստովանել է , որ սկզբում կարծել են, թե իրենց վրա են հարձակվել “Բոկո Հարամ” խմբավորման զինյալները: Սակայն մոտակա հսկիչ-անցագրային կետում տեղեկացել են, որ հարձակումը կատարել է Նիգերիայի ՌՕՈՒ-ի կործանիչը: Անցագրային կետից փորձել են կապ հաստատել ինքնաթիռի օդաչուի հետ, սակայն դա նրանց չի հաջողվել:
Բարեբախտաբար, կատարվածի հետևանքով ոչ ոք չի տուժել:
