Ռոնալդուն նոր սանրվածք է արել հիվանդ երեխային աջակցելու նպատակով

ronՀարձակվողը 50 հազար ֆունտ է վճարել իսպանացի փոքրիկի ուղեղի վիրահատության համար:

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր սանրվածք է արել, որպեսզի աջակցի հիվանդ տղային, դրա մասին հաղորդում  է  Daily Mail.-ը:

ԱԱ-ի խմբային փուլում ԱՄՆ հավաքականի թիմի հետ հանդիպման ժամանակ նա դուրս եկավ դաշտ նոր սանրվածքով: Նա քունքերի մոտ զիգզագանման սափրել է մազերը, որը նման է իսպանացի տղայի` Էրիկ Կրուսի  գլխի վրա վիրահատությունից հետո մնացած սպիին. Վիրահատության գումարը վճարել է Ռոնալդուն:

Անկախ

Սուարեսն առաջ է անցել Ռոնալդուից

Սուարես138955095114Անգլիակական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսն Անգլիայի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրում երկու գնդակ խփեց «Սթոք Սիթիի» դարպասը: Նրա թիմը հյուրընկալվելիս հաղթեց 5:3 հաշվով: Իսկ ուրուգվայցի հարձակվողն առաջին տեղն է զբաղեցնում «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում:

Սուարեսը 44  միավոր է վաստակել (22 գոլ),  4-ով ավելի, քան Կրիշտիանո Ռոնալդուն (Մադրիդի «Ռեալ»),:

Երրորդ տեղում իսպանական «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ Դիեգո Կոստան է` 38 միավոր:

Ռոնալդուն փոխել է որոշումը, Մեսին էլ` կլինի Ցյուրիխում

Կրիշտիանու ՌոնալդուՀունվարի 13-ին Ցյուրիխում հայտնի կդառնա աշխարհի 2013-ի լավագույն ֆուտբոլիստի անունը, կկատարվի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը:

Պարգևին հավակնում են Լիոնել Մեսիին («Բարսելոնա»),  Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ» Մադրիդ) և Ֆրանկ Ռիբերին («Բավարիա»):

Սկզբում Ռոնալդուն հրաժարվել էր ներկա գտնվել, սակայն ներքին կարգով հայտնել են, որ հենց նա է ստանալու պարգևը: Դրանից հետո պորտուգալացին փոխել է որոշումը:

Երբ Մեսիին հարցրել են, թե նա գալու է, նա այսպիսի պատասխան է տվել.

«Երբեք չեմ հրաժարվել այդ միջոցառմանը մասնակցելուց: Ինձ համար միշտ հաճելի է լինել «Ոսկե գնդակի» հավակնորդների եռյակում: Կարևոր չէ` ես կճանաչվե՞մ լավագույնը, թե՞ ոչ»: