Լիբիական ՌՕՈՒ-ի ինքնաթիռը վթարվել է Թունիսում

521004Թունիսում վթարի է ենթարկվել լիբիական ռազմական ինքնաթիռը.զոհվել են բոլորը` 11մարդ:

Ինքնաթիռն ընկել է տուրիստական Գրոմբալիա քաղաքի մոտ, գիշերը: Ինքնաթիռում է եղել “Ալ-Քաիդա” ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը:

Վթարի պատճառները դեռևս չեն պարզվել:

Լիբիայում, Քադաֆիի տապալումից հետո մինչ օրս նոր իշխանություններին չի հաջողվել երկրում կարգուկանոն հաստատել: Մինչ այժմ էլ տարբեր խմբավորումների կողմից հարձակումներ են կատարվում իշխանության ներկայացուցիչների վրա:

Անկախ

Քննության արտագրելու համար ԱՄՆ ՌՕՈՒ-ի 34 սպա է հեռացվել

i (1)ԱՄՆ-ում  ՌՕՈՒ-ի 34 սպա հեռացվել է պաշտոնից որակավորման քննության ժամանակ արտագրության կասկածով:

ՌՕՈՒ-ում վստահեցնում են, որ սպաները մեկը մյուսին ճիշտ պատասխաններ էին ուղարկում: Նման վարքագիծն անընդունելի է ճանաչվել ու 200 զինծառայողի ստիպել են քննությունը կրկին հանձնել, սակայն` խիստ հսկողության ներքո:

Բացի այդ, ՌՕՈՒ-ի 3 սպայի հեռացրել են պարտականություններից` թմրանյութեր պահելու մեղադրանքով:  Նրանք, ի դեպ, ծառայում են ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի ավիաբազաներում:

Անկախ

 

Պենտագոնը հաշվել է` քանի փաստաթուղթ է գողացել Սնոուդենը

2274199Ամերիկյան նախկին հետախույզ Էդվարդ Սնուոդենը գողացել է 1,7 մլն փաստաթուղթ` ԱՄՆ հատուկ ծառայությունների ռազմա-հետախուզական օպերացիաների մասին:

Ներկայացուցիչների պալատի ղեկավար Մայք Ռոջերսի ու կոնգրեսական Դաթչ Ռուպերսբերգի խոսքերով, այդ տվյալների մեծամասնությունը կապ ունի ամերիկյան բանակի, ԱՄՆ ՌՕՈՒ-ի ու ՌԾՈՒ-ի ընթացիկ օպերացիաների հետ: Պենտագոնի փակ զեկույցում նշվում է, որ առևանգված նյութերի հրապարակումը մեծ վնաս է հասցրել Միացյալ Նահանգների հետախուզական գործունեությանը: