Լանդշաֆտի խնդիրները` ՀՀ քաղաքաշինության նախարարի օրակարգում

Սամվել Թադեւոսյան, Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն ՄոֆլագՀասարակության շահերում լանդշաֆտի կարեւորագույն դերակատարությանը, լանդշաֆտի պահպանությանը, կառավարման ու տարածքային պլանավորմանը վերաբերվող հարցեր են քննարկվել նոյեմբերի 25-ին ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի եւ Եվրոպայի Խորհրդի փորձագետ Օդուն Մոֆլագի հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քաղաքաշինության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

“Ստանձնելով Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի պարտավորությունները, կարեւորելով լանդշաֆտի առանձնահատուկ դերակատարությունը հասարակության շահերում` մշակույթի, բնապահպանության, շրջակա միջավայրի ու սոցիալական ոլորտներում` այս տարիներին մեր պետությունը կոնկրետ քայլեր է կատարել այդ պարտավարությունների կատարման գործընթացում”,- ողջունելով հյուրին նշեց նախարար Թադեւոսյանը:

Իր հերթին, պարոն Մոֆլագը պատրաստակամություն հայտնեց իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ճանապարին: Ի դեպ, տեղեկացնենք, որ ԵԽ փորձագետ Օդուն Մոֆլագը Հայսատան է ժամանել նոյեմբերի 27-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպվող Հայաստանում Լանդշաֆտի Եվրոպական կոնվենցիայի իրագործման խնդիրների վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիային» միացել է 2004 թվականին, ստանձնելով բնական եւ ձեռակերտ լանդշաֆտների պահպանության, կառավարման եւ պլանավորման գործընթացի իրականացման պարտավորությունը:

 

 

Քաղաքաշինության նախարարը զգուշացրեց “Գլենդել հիլզին”

Սամվել Թադեւոսյան,“Գլենդել հիլզին”   Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներ:

Նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց երեք գյուղերում կառուցվող բնակելի տների շինհրապարկներում, արձանագրելով բնակելի տներում առկա շինարարական թերությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, խստորեն զգուշացրեց կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերությանը` շինարարական աշխատանքները ժամանակին եւ որակով ավարտելու առնչությամբ: Նախարարը բնակիչների հետ զրույցի ընթացքում փարատելով նրանց անհանգստությունը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքը իր ամենօրյա աշխատանքային օրակարգում է:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները: Ներկայում` Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ավարտված են համապատասխանաբար` 17, 28 եւ 4 ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքները, ընթացքում են համապատասխանաբար` 10, 4 եւ 17 բնակելի տների շինաշխատանքները:

Վ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինաշխատանքները

Սամվել Թադեւոսյան,շինաշխատանքներՎ. Սարգսյան 3 հասցեում մեծ թափով ընթանում են շինարարական աշխատանքները` հոկտեմբերի 29-ին շինհրապարակ այցի ընթացքում արձանագրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

 Տեղեկացնենք, որ վերոնշյալ հասցեում կառուցվող համալիրն իր մեջ ներառում է մի քանի նախարարությունների վարչական, առանձին ծառայությունների վարչական եւ հասարակական մասնաշենքեր։ Նորակառույց շինությունների րնդհանուր մակերեսր պետք է կազմի մոտ 32.000 քմ։ Կառույցի շինարարական աշխատանքները սկսվել են այս տարվա մարտից, ավարտը նախատեսվում է 2015 թվականի դեկտեմբերին: Նախարար Ս. Թադեւոսյանին զեկուցեցին, որ աշխատանքները կատարվում են ըստ հաստատված ժամանակացույցի եւ մինչ օրս իրացվել է շուրջ 8 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

Սամվել Թադեւոսյան,շինաշխատանքներՀիշեցնենք, որ ընկերության կառավարումն արդյունավետ կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է խորհուրդ, որը գլխավորում է քաղաքաշինության նախարարը: Խորհրդում ընդգրկված են Երեւանի քաղաքապետի, ֆինանսների եւ արդարադատության նախարարների տեղակալները, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալը, քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենը: ՀՀ կառավարության որոշմամբ պատվիրատուի լիազորությունները գործակալական հիմունքներով իրականացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական» ԾԻԳ-ը: Շինարարությունը իրականացնում է «Սպիտակ տնակ» ՍՊԸ-ն: Շինարարը պայմանագրի համաձայն պարտավորվել է շենքը հանձնել ամբողջությամբ ավարտուն վիճակում 2015 թվականի դեկտեմբերին, իսկ արդեն 2016 թվականի փետրվարին նախարարությունները պետք է տեղափոխվեն նորակառույց այս շենք: