Ֆուտբոլի ֆանատները Սան-Պաուլույում խանութներ են թալանում ու ավտոբուսներ հրկիզում

o_492342Բրազիլացի ֆուտբոլասերները, հիասթափված սեփական թիմի ԱԱ-ի կիսաեզրափակչում կրած պարտությունից, անկարգություններ են սարքել: Սան-Պաուլույում, անմիջապես խայտառակ խաղից հետո մի քանի ավտոբուս է հրկիզվել, հաղորդում է РИА Новости: Թալանվել ու ավերվել է էլեկտրատեխնիկայի խանութը:

Բրազիլիայի մյուս քաղաքներում նույնպես զանգվածային անկարգություններ են բռնկվել: Ռիո-դե-Ժանեյրոյում խուճապահար ամբոխը սկսել է փախչել, երբ գերմանացիների 5-րդ գոլից հետո, Կոպակաբանա լողափին խաղի հեռարձակումը դիտող երկրպագուները աճապարել են քաղաք:

Սոցցանցերում լուսանկարներ են հայտնվում դրոշը այրելու տեսարաններով:

Բրազիլիայի հավաքականն ԱԱ-2014-ի կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ խաղը պարտվել է 7:1 հաշվով:

Անկախ

Սան Պաուլույի մետրոյի աշխատակիցները Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախօրեին գործադուլ են արել

o_885353Բրազիլական Սան-Պաուլույում, որտեղ հունիսի 12-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է լինելու, մետրոյի աշխատակիցների գործադուլը շարունակվում է: Տրանսպորտի այդ տեսակը հիմնականն է 20-միլիոնանոց քաղաքի համար, ու այդ ակցիան մեգապոլիսը գործնականում կաթվածահար է արել:

Արհմիությունները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 16,5%, հրաժարվելով իշխանութունների առաջարկած 7,8%-ից: Վիճելի հարցով դատական տրիբունալը վճիռ կայացրեց, որ գործադուլը շարունակելն անօրինական է,սակայն ակտիվիստները հայտարարեցին այն շարունակելու մտադրութան մասին:

Քաղաքային մետրոն աշխատում էր ընդհատումներով անցած շաբաթից: Որոշ կայարաններում նույնիսկ ողևորների ու մետրոյի աշխատակիցների միջև բախումներ են եղել: Կայարաներից մեկում ոստիկանները ակտիվիստներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել, որոնք փակել են մետրոյի մուտքը:

2014-ի Աշխարհի առաջնության բացման օրը, իշխանությունների գնահատմամբ, մետրոյից կօգտվի 50 հազար մարզասեր, հայտնում է РИА Новости-ն: