Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը 46-րդն է, իսկ Արթուր Եղոյանը մեկնարկի դուրս չեկավ

սմ221395351390818566Սերգեյ Միքայելյանը  ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով անցկացված դասական ոճով 15 կմ դահուկավազքում գրավեց 46-րդ տեղը։

Նա մրցատարածությունն անցավ 42 որպե 27,7 վայրկյանում: Այս մրցաձևում հայտավորված էր 92 մասնակից: Արթուր Եղոյանը չմեկնարկեց։

Ոսկե մեդալակիր դարձավ շվեյցարացի Դարիո Կոլոնյան: Նրան հաջորդեցին նորվեգացի Յուհան Ուլսոնը և շվեդ Դանիել Ռիկարդսոնը։

Անկախ

 

Սոչիում կայացավ ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

ձօխ 22-1009092Սոչիի ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության
կազմակերպիչները հիացրին, թատերականացված արարողությունը աննկարագրելի էր, տպավորիչ:

Ներկայացվեց Ռուսաստանի կայսրության, Խորհրդային Միության, վերջում էլ` ներկայիս Ռուսաստանի պատմությունը:
Սոչիի «Ֆիշտ» մարզադաշտում կայացած բացմանը ներկա էին տարբեր երկրների ղեկավարներ, այդ թվում նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի օրհներգը կատարեց օպերային հանրածանոթ երգչուհի Աննա Նետրեբկոն:
Հայաստանի ներկայացուցիչներին  ծափողջույններով դիմավորեցին:
Դրոշակակիրը` դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն էր: Շքերթի մասնակիցների խմբում էին`Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը (երկուսն էլ՝ դահուկավազք), Արման Սերեբրակյանը (լեռնադահուկային սպորտ), պատվիրակության գլխավոր հանձնակատար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը և մյուսները:
Ողջույնի խոսք ասաց  Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ խաղերը հայտարարեց բացված:
Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների անունից ազնիվ, առանց խթանիչների պայքարելու երդում տվեց շորթ-տրեկի Եվրոպայի չեմպիոն Ռուսլան Զախարովը: Մրցավարների անունից խոստացավ պարտականություններն արդար, անաչառ, կանոնների պահանջներին համապատասխան կատարել մրցավար Վյաչեսլավ Վեդենինը: Մարզիչների անունից օլիմպիական երդումը կարդաց Անաստասյա Պոպկովան:
Գլխավոր օլիմպիական ջահը վառելու պատիվը վստահվել էր լեգենդար մարզիկներ, մենասահորդուհի  Իրինա Ռոդնինային և տափօղակով հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակին:

Խաղերին մասնակացում են 88 երկրների 2800 մարզիկ-մարզուհիներ: Նրանք 15 մրցաձևերում կվիճարկեն մեդալների 98 հավաքածու:

Անկախ

Հայաստանի ձմեռային օլիմպիական խաղերի դրոշակակիրը սոսկ 47-րդն է

օլիմպիադաՓետրվարի 7-ին Սոչիում մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Սերգեյ Միքայելյանն Իտալիայում մասնակցում է  դահուկային սպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը:

21-ամյա դահուկավազորդն արագավազքում, վերջնագիծը հատելով 3.15,28 վայրկյանում, 77 մասնակիցների պայքարում գրավել է 47-րդ տեղը:

Անկախ

 

Հայաստանի մարզիկները դեռ ժամանակ ունեն ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու

սոչի119562014-ի փետրվարի 7-ին Սոչիում կմեկնարկեն ձմեռային օլիմպիական խաղերը: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու:
Դեռևս պարզ չէ, թե Հայաստանն այդ ստուգատեսում քանի մասնակից կունենա: Բանն այն է, որ օլիմպիական խաղերի մասնակիցների վերջնական ցուցակը հարապարակվելու է հունվարի 20-ին: Դա նշանակում է, որ Հայաստանի մարզիկները դեռ ժամանակ ունեն ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարելու:
Առայժմ Հայաստանի համար վարկանիշ է ապահովել   միայն դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը:
Սպասվում է, որ մեր երկրի ևս երկու դահուկավազորդ վարկանիշը կլրացնի: Հավանական է, որ մեկ մասնակից էլ կունենաք դահուկավզորդուհիների պայքարում: Ակնկալվում է, որ Հայաստանից առնվազ մեկ մասնակից կլինի նաև լեռնադահուկային սպորտում: