Դեսպան Սարգսյանի հանդիպումները Սինգապուրում

Դեսպան Սարգսյանի հանդիպումները ՍինգապուրումՀունիսի 24-ին Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) մասնակցեց Սինգապուրի նախագահ Թոնի Թան Քեն Յամի կողմից կազմակերպվող ամենամյա դիվանագիտական ընդունելությանը:

Միջոցառման ընթացքում դեսպան Սարգսյանն առանձնազրույց ունեցավ Սինգապուրի նախագահի հետ: Դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները և վերահաստատեց Հայաստան այցելելու ՀՀ նախագահի հրավերը:

Ջերմությամբ հիշելով ՀՀ նախագահի այցը Սինգապուր՝ նախագահ Թոնի Թանը վստահեցրեց, որ նա մեծ ցանկություն ունի Հայաստան այցելելու և հույս հայտնեց, որ այցը կկայանա: Նա նույնպես խնդրեց փոխանցել ՀՀ նախագահին իր ողջույններն ու լավագույն մաղթանքները:

Դեսպան Սարգսյանը կարճատև առանձնազրույց ունեցավ նաև Սինգապուրի վարչապետի պաշտոնակատար Թեո Չի Հիանի հետ:

Սինգապուրի ԱԳ նախարար Կ.Շանմուգամի հետ տեղի ունեցած զրույցի ընթացքում դեսպանը վերջինիս փոխանցեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ջերմ ողջույնները և Հայաստանում նրան հյուրընկալելու ակնկալիքը:

Սինգապուրի խորհրդարանի խոսնակը կայցելի Իրան

Halimah Yacob Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանիի հրավերով հունիսի առաջին կեսին Սինգապուրի խորհրդարանի խոսնակ տիկին Հալիմա Յակոբը կայցելի Թեհրան:

Նրան կուղեկցի Սինգապուրի խորհրդարանի մի քանի պատգամավոր:

Հինգօրյա այցի ընթացքում Սինգապուրի խորհրդարանի խոսնակը կհանդիպի Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, կքննարկի երկկողմանի համագործակցության հարցեր:

Ուշագրավ է, որ Սինգապուրի պատմության ընթացքում առաջին անգամ  մահմեդական կինը` Հալիբա Յակոբին, զբաղեցրել է երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնը: Մինչ այդ պաշտոնին անցնելը նա աշխատել է որպես իրավաբան:

Յակոբին  նաև Սինգապուրի խորհրդարանի առաջին խոսնակն է, որը այցելելու է Իրան:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Սինգապուրը կյանքի համար ամենաթանկ քաղաքն է ճանաչվել

0_91337_5934d761_XXL-390x290Սինգապուրը ամենաթանկ քաղաքների ցուցակում առաջին հորիզոնականն է զբաղեցրել the Economist Intelligence Unit-ի ուսումնասիրության  համաձայն,տեղեկացնում  է «Русская служба ВВС”-ն:

Սինգապուրն առաջին հորիզոնականում փոխարինել  է Տոկիոյին, որն անցած տարվա առաջատարն էր նույն ցուցանիշով: Սինգապուրի առաջատարության համար վճռորոշ գործոն է հանդիսացել  տեղական կայուն տարադրամը, ինչպես նաև` ավտոմեքենաների շահագործման  ու կոմունալ ծառայությունների թանկությունը:

Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականներում է հայտնվել նաև Փարիզը, Օսլոն, Ցյուրիխն ու Սիդնեյը: Իսկ  Հնդկաստանի խոշոր քաղաքները, հակառակը, ամենաէժանն են ճանաչվել:

Անկախ