Արտասվում էին նույնիսկ անծանոթները. դիպուկահարի կրակոցից զոհված Կարենին հուղարկավորեցին Սիսիանում (լուսանկար)

Կարեն Գալստյանի հուղարկավորությունըՍիսիանի քաղաքային պանթենում հունվարի 31-ին զինվորական կարգով հուղարկավորեցին հայ-ադրբեջանական շփման գծի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Կարեն Գալստյանին,հաղորդում է NEWS.am-ը:

Հուղարկավորությանը մասնակցել է Կարենի զորամասի հրամանատարությունը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։

«Նրա մահը բոլորի ողբերգությունն է, սա բոլորի ցավն է. սպանել են հայ զինվորի: Դրա համար եկել են շատ ծանոթ-անծանոթ մարդիկ: Ամբողջ քաղաքն ա մասնակցում թաղմանը: Տեսնում ես մարդկանց, որոնք նրան անգամ չեն ճանաչել, բայց կանգնած արտասվում են: Ծնողների, հարազատների վիճակն էլ շատ վատ է»,- NEWS.am-ին պատմել է Կարենի ընկերներից մեկը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Անկախը, 20-ամյա Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր. բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր: Սովորել է Սիսիանի գիշերօթիկ դպրոցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը:Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Հայաստանի շատ վայրերում ձյուն է տեղում

ձյունՀունվարի 30–ին, ժամը 12.30–ի դրությամբ, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում:
Ապարանում, Արագածում, Մարալիկում, Արթիկում և Սպիտակի լեռնանցքում բուք է, իսկ Ալագյազ-Արագած-Արթիկ ճանապարհահատվածը, ձնաբքի պատճառով, փակ է:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից վարորդներին ցուցաբերվում է օգնություն:
Վարորդներին կրկին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ