Մահվան են դատապարտել հավատուրացության համար

f5e1ae95a246783e197f5024ecc71ef6Սուդանում հղի կնոջը դատապարտել են մահվան` քրիստոնեությունից չհրաժարվելու համար:

26-ամյա Մերիամ Իբրահիմը հայտարարել է, որ ոչ միայն ինքն է քրիստոնեություն դավանում, այլև ամուսնացել է  քրիստոնյայի հետ: Նրա մայրը նույնպես Եթովպիայում քրիստոնյա է եղել, իսկ հայրը` իսլամ է դավանում: Սակայն, հայրը թողել է ընտանիքն այն ժամանակ, երբ Մերիամը դեռ երեխա էր ու մայրը նրան քրիստոնյա է դաստիարակել: Սուդանի իշխանությունները, որտեղ պաշտոնական կրոնն իսլամն է համարվում, կնոջը կրոնադավ են հայտարարել: Նրան 4 օր են տվել, որ հրաժարվի իր հավատքից ու դրանով իսկ` խուսափի մահից: Սակայն, Մարիամը  չի հրաժարվել քրիստոնեությունից:

Amnesty International միջազգային կազմակերպությունը արդեն քննադատել է դատավճիռը, անվանելով այն «մարդու իրավունքների  ոտնահարման աղաղակող փաստ»: Դատը տեղի է ունեցել մայրաքաղաք  Խարտումում: Դատարանի վճռով քրիստոնյա կինը պետք է նաև մարմնական պատիժ կրի` 100 մտրակահարվածի տեսքով:

Այդ պատասխանատվությունը իր ամուսնու` Հարավային Սուդանի քաղաքացու` քրիստոնյա Դանիել Վանի հետ կապի համար է , որն ամերիկյան քաղաքացիություն ունի: Վանիին սկզբում մեղադրել են հավատուրացին թաքցնելու համար, սակայն, արդյունքում, նրան անմեղ ճանաչեցին:

Վանին երեխա հասակում ԱՄՆ է տեղափոխվել ապա որոշել է հայրենիք վերադառնալ: Նա ամուսնացել է Մերիամ Իբրահիմի հետ 2011-ին: Ամուսինները բիզնես ունեն ու ֆերմա Խարտումի հարավում:

Նրանք մեկուկես տարեկան որդի ունեն, որը հիմա մոր հետ ճաղերի ետևում է գտվում:

Մարիամ Իբրահիմի անունը հայտնի դարձավ անցած տարվա օգոստոսից, երբ նրա հոր հարազատները հայտարարեցին, որ նա այլադավանի հետ է ամուսնացել: Նրանք հայտարարեցին նաև, որ   աղջկա անունը ծնվելուց եղել է Աֆդալ, սակայն նա հետո ինքն է այն փոխել ու դարձել Մերիամ: Կնոջ փաստաբանը վստահեցնում է, որ հարազատները  կեղծ փաստաթուղթ են ներկայացրել, որն իբր վկայում է, որ իր պաշտպանյալը մահմեդական անուն է ունեցել:

Սկզբում նրան նույնիսկ մեղադրում էին արտաամուսնական կապի համար, իսկ  հետո` հավատուրացւթյան մեջ:

Սուդանի օրենսդրության համաձայն, մահմեդականներին արգելվում է այլ կրոնների դիմել: Նման արարքները մահապատժով են ավարտվում: Սուդանի կանանց արգելված է ամուսնանալ ոչ մահմեդականների հետ, չնայած այդ երկրի տղամարդիկ կարող են ամուսնանալ այլադավան կանանց հետ: Սակայն , օրենքի համաձայն, նրանց երեխաները պետք է հոր կրոնն ընդունեն:

Անկախ

Թուրքիան Սուդանում 780 քառ կմ հողատարածք է վարձակալել

սուդան Թուրքիան Սուդանում 99 տարի ժամկետով մոտ 780 քառ կմ հողատարածք է վարձակալել: Ըստ կնքված համաձայնագրի՝ այդ տարածքում աճեցվող արքայախնձորը, մանգոն, ավոկադոն, բամբակը և մի շարք այլ մշակաբույսեր Թուրքիա կներմուծվեն ավելի էժան գներով: Սուդանում Թուրքիայի դեսպան Օսման Էլդիրդերին նշել է, որ այս երկիրը շատ բերրի հողեր ունի: «Թուրքիայի հետ այս հողերից ավելի մեծ օգուտ ստանալու համար գյուղատնտեսական պայմանագիր ենք կնքել: Դրա շնորհիվ հսկայական հողատարածքը բաց է Թուրքիայի և թուրք ներդրողների համար: Այստեղ աճեցված գյուղմթերքի օգտագործման իրավունքը պատկանելու է Թուրքիային»,-նշել է դեսպանը: Թուրքիան նախատեսում է Սուդանի հետ համագործակցություն սկսել նաև անասնապահության և ձկնորսության ոլորտներում:

 

 Անկախ

 

Սուդանի մայրաքաղաքում ժողովրդական հուզումները շարունակվում են

333Խարտումում հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել հակակառավարական ցույցի: Ժողովուրդը փողոց է ելել այն լուրից հետո, որ կառավարությունը պատրաստվում է կրճատել վառելիքի սուբսիդավորումը: Ցուցարարները վանկարկում են `”Ժողովուրդը վարչակարգի տապալում է պահանջում”: Բախումների մասին տեղեկություններ առայժմ չկան:

Վերջին տասն օրում Սուդանի քաղաքներում  տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ձերբակալվել են: Բոլորն էլ հակակառավարական ցույցերի ակտիվ մասնակիցներ են եղել: