ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐԻ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ՋԱՐԴԵՐ,ՏԱՐԵԼԻՑ,ՄՈՍԿՎԱՓետրվարի 28-ին Մոսկվայի Հայ Առաքելական Ս.Պայծառակերպության եկեղեցու տարածքում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին մասնակցեց ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արա Բադալյանը, ԼՂՀ ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ երիտասարդական միությունների ներկայացուցիչներ:

Դեսպան Եսայանն իր խոսքում նշեց. «26 տարի առաջ Սումգայիթում ադրբեջանական իշխանությունները սկսեցին խաղաղ հայ բնակչության ոչնչացմանն ուղղված քաղաքականություն, որի շարունակությունն էին 90թ.-ին Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում կազմակերպված հայ բնակչության ջարդերը: Չնայած ոճրագործության ողջ եղելությանը և արձագանքին, կատարվածը մինչև այսօր չի ստացել համարժեք գնահատական»:

Միջոցառմանը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի հոգևորականների կողմից մատուցվեց հոգեհանգստի պատարագ:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը, ով ընդգծեց ռուս հասարակությանը Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայ ժողովրդի պատմության այլ ողբերգական իրադարձությունների ճիշտ ներկայացման կարևորությունը: Արքեպիսկոպոս Ներսիսյանը կարևորեց նաև պատմական փաստերի խեղաթյուրմանը հակազդելուն ուղղված քայլերի նշանակությունը՝ այս համատեքստում հիշատակելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շահարկվող այսպես կոչված  «Խոջալուի դեպքերը»:

Անկախ

 

 

Ադրբեջանում լույս է տեսել «Սումգայիթ 1988. Ոճիր և պատիժ» գիրքը

Ադրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլմար ԱբդուլաևԱդրբեջանի ԱԳ նախարարության մամլո խոսնակ Էլմար Աբդուլաևը Ադրբեջանի ԳԱԱ-ում «Սումգայիթ 1988. Ոճիր և պատիժ» գրքի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտ է բացահայտել սումգայիթյան դեպքերի պատվիրատուներին և կազմակերպիչներին և « ԱԳ նախարարությունը  շարունակելու է ամեն կերպ աջակցել այդ աշխատանքներին»:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Աբդուլաևը ընդգծել է, որ այս գրքի հրատարակումը հանդիսանում է իրենց տարած աշխատանքների անբաժան մասը, որոնց նպատակն է «համաշխարհային հանրությանը ներկայացնել հայ-ադրբեջանական հակամարտության մասին իրականությունը»

 

Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բրյուսելում

67.Sumgait commemoration event in Brussels 27.02.2014Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության անմեղ նահատակների՝ հուշակոթողի առջև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Խոշոր հրդեհ Սումգայիթում,կան տուժածներ,տեսանյութ

o_838292Ադրբեջանական Սումգայիթ քաղաքի  առևտրի կենտրոնում  խոշոր հրդեհ է տեղի ունեցել: Կրակը տարածվել էր 6 հազար քառ մետր շենքի տարածքում:

Հրդեհը սկսել է կտուրից, ապա տարածվել եռահարկ առևտրի կենտրոնի վերին երկու հարկերում, հաղորդում է  “Ռոսիա 24″հեռուստաալիքը: Հրշեջները մեծ դժվարությամբ էին փորձում հանգցնել կրակը, նրանց խանգարում էին առևտրականները, որոնք փորձում էին փրկել իրենց ապրանքը: Փրկարարներից մեկը թունավորվել էր ծխից: Վարձակալներից և խանութի հաճախորդներից բուժօգնության է են դիմել  16 մարդ: