Ադրբեջանը Թուրքիայից գնելու է հակատանկային հրթիռային համալիրներ

4 (3)Ադրբեջանը Թուրքիայից գնելու է UMTAS և OMTAS հակատանկային հրթիռային համալիրներ: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը`հղում կատարելով այսպես կոչված ռազմական աղբյուրիներին, ներկայումս տեղի է ունենում այդ հրթիռների փորձարկումը`ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ:

Համաձայն ROKETSAN ընկերության ներկայացուցիչների (ROKETSAN-ը զբաղվում է այդ հրթիռների արտադրությամբ)`ադրբեջանցի զինվորականները բարձր են գնահատել այդ երկու համալիրների որակը: Հրթիռները կարելի է տեղադրել տարբեր տրանսպորտային միջոցների վրա, ինչպես նաև`գետնին:

Ըստ գործակալության` ընկերության ներկայացուցիչները նշել են նաև, որ Ադրբեջանի ռազմական կառույցներից մեկը հետաքրքրություն է ցուցաբերել ROKETSAN-ի կեղմից արտադրվող “Cirit” հակատանկային հրթիռի նկատմամբ:

Անկախ

Վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանը գնել է 264 մարտական տանկ. ադրբեջանական լրատվամիջոցներ

12002-2012թթ.-ին Ադրբեջանը 264 մարտական տանկ է գնել, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալութունը։

 

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշվում է, որ վերջին 10 տարիների ընթացքում Ադրբեջանը տանկեր է գնել Բելառուսից, Ուկրաինայից, Ռուսաստանից և Սլովակիայից։

 

Զեկույցում նշված չեն Т-90С տանկերը, որոնք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից 2013թ.-ի ընթացքում։ Կայքը հաղորդում է, որ Ադրբեջանը Т-90С 100 տանկ է պատվիրել։

 

Ըստ ռեգիստրի տվյալների՝ 2002-2012թ.-ին Ադրբեջանը Բելառուսից գնել է 153, Ռուսաստանից 62, Ուկրաինայից 48 և Սլովակիայից 1 տանկ։