Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն

ճանապարհներՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության լրատվական  ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին՝ ժամը 21.30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանի վերին հատվածում բուք է, իսկ Աշոցքի, Հրազդանի տարածաշրջաններում և Ջերմուկում տեղում է թույլ ձյուն:


Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Անկախ

  

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Գյումրիում ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին

4940

 Սերժ Սարգսյան,Վլադիմիր Պուտին, Գյումրի, Սպիտակ, երկրաշարժ

Նախագահ Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովի բացումից հետո Գյումրիում, 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի նախօրեին, ծաղկեպսակ են դրել երկրաշարժի զոհերի հիշատակին, նաև փրկարարներին և Հայաստանին օգնության ձեռք մեկնած բոլոր պետություններին ու ժողովուրդներին նվիրված հուշակոթողին:
***

Լրացուցիչ տեղեկություններ
1988թ. երկրաշարժի զոհերին նվիրված հուշակոթողի վերաբերյալ

Հուշակոթողի բացումը տեղի է ունեցել 2008 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 20–րդ տարելիցի կապակցությամբ: Այն կերտել է ՌԴ և Ուկրաինայի ժողովրդական նկարիչ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Լենինյան մրցանակի դափնեկիր, ծագումով գյումրեցի՝ Ֆրիդ Սողոյանը: Պղնձաձույլ հուշարձանը պարունակում է 17 մարդկային ֆիգուր, ինչը կազմում է քանդակի կոմպոզիցիան: Հուշարձանի խորհուրդն արտահայտվում է հակիրճ ձևակերպմամբ` «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին»: 7 մետր բարձրություն ունեցող պղնձաձույլ հուշակոթողը խորհրդանշում է աղետ տեսած ժողովրդի ցավը, իսկ մյուս կողմից՝ արիությունը, որով նա վերածնվում է փլատակներից: Հուշակոթողը պատրաստվել է Ֆրիդ Սողոյանի մոսկովյան արվեստանոցում: Հուշակոթողի կողքին տեղակայված հինգ քարե սալիկներին գրված է բարեգութ այն անձանց ու երկրների անունները, որ աղետի առաջին իսկ պահից զորակցության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Հուշակոթողի ստեղծման և տեղափոխման գործում մեծ օգնություն է ցուցաբերել Նիկոլայ Ռիժկովը, ով ժամանակին գլխավորում էր «Երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հանձնաժողովի հոգաբարձուների խորհուրդը»:

Ֆրիդ Սողոյանը նաև այսօր Երևանում բացված հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը խորհրդանշող «Միասնական խաչ» հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է:

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք

երկրաշարժՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 22.57-ին Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սպիտակ քաղաքից 13 կմ դեպի հյուսիս-արևմուտք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.900 և արևելյան երկայնության՝ 44.130:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ: