Ժամանակակից ստրկությունը տարեկան 150 մլդ դոլարի շահույթ է ապահովում

strukԱշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) անցկացրած հետազոտությունների համաձայն՝ աշխարհում բռնի աշխատեցվող մարդկանց հաշվին տարեկան  մոտ 150 մլրդ դոլարի անօրինական շահույթ է ստացվում: Աշխարհում բռնի շահագործման ենթարկվողների թիվը հասնում է մոտ 21 միլիոնի, որոնց թվում յուրաքանչյուր երեք հոգուց երկուսը գտնվում է սեռական ստրկության մեջ: Ընդ որում՝ աշխատանքային շահագործման ամենից շատ ենթարկվում են ներգաղթյալները: Զեկույցի համաձայն՝ մարդկանց շահագործման դեմ դժվար է պայքարել, քանի որ դրանց պատասխանատուները հիմնականում վտանգավոր հանցախմբեր են: «Զեկույցը ցույց տվեց, որ ժամանակակից ստրկությունը մի նոր  փուլ է թևակոխել»,-նշում է կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռիդերը: Աշխարհում մարդիկ շահագործման են ենթարկվում հիմնականում հետևյալ բնագավառներում.

91 մլրդ դոլար՝ սեռական շահագործում

34 մլրդ դոլար՝ շինարարություն, արտադրություն, տարբեր տեսակի բանվորություն

9 մլրդ դոլար՝ գյուղատնտեսություն, այգեգործություն

8 մլրդ դոլար՝ տնային տնտեսություն:

Կազմակերպությունը պետությունների կառավարություններին կոչ է արել պայքարել այս երևույթի դեմ՝ ընդգծելով աղքատության, գործազրկության և անգրագիտության վերացման հարցում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:

Թուրքիայում մոտ 110-130 հազար մարդ ապրում է որպես ստրուկ

ստրկությունԱվստրալական «Walk Free Foundation» հիմնադրամի կողմից առաջին անգամ պատրաստվել է մի զեկույց, որը վերաբերվում է աշխարհում դեռևս գոյություն ունեցող ստրկատիրական կարգերին ու մարդկանց առևտրին: 162 երկրներում անցկացված հետազոտության տվյալների համաձայն՝ ստրկության ինդեքսը ամենաբարձր ցուցանիշն ունի Մավրիտանիայում, որտեղ ստրկության ավանդույթները խորը արմատներ ունեն և փոխանցվում են հորից որդուն: Այս ցուցակում երկրորդ տեղում գտնվում է Հայիթին, իսկ երրորդը Պակիստանն է: Ինչ վերաբերվում է Թուրքիային, ապա այս երկիրը 90-րդն է: Ըստ վիճակագրական տվյալների՝ Թուրքիայում մոտ 110-130 հազար մարդ ապրում է որպես ստրուկ:

«Ռադիկալը» գրում է, որ հիմնադրամի հրապարակման համաձայն՝ ստրկությունը ժամանակակից մեկնաբանությամբ նշանակում է մեկին ստիպողաբար ամուսնացնել, մեկին պարտք տալու միջոցով դարձնել քեզնից կախյալ, ինչպես նաև վաճառել մարդկանց: Թվային տեսանկյունից ամենաշատը ստրուկներ կան 14 միլիոնանոց Հնդկաստանում: Սակայն այս երկիրը ցուցակի 4-րդ հորիզոնականում է, քանի որ բնակչության խտության առումով Մավրիտանիայում երկրի բնակչության մեկ չորրորդն է դատապարտված ստրկության: Իսկ ընդհանուր առմամբ աշխարհում 29 միլիոն 8 հազար մարդ ապրում է իրավազուրկ վիճակում: