Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Միթարյանը` երկրորդ մրցանակակիր

գսմsevak-mxitaryany-ame-n36234-1Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Միթարյանը Գերմանիայի Բադ Ցվիշենան քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, 7 հնարավորից վաստակելով 6 միավոր, 210 մասնակիցների պայքարում բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Մխիթարյանը դարձավ 2-րդ մրցանակակիր: Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Լի Չաոն (Չինաստան):

Գրիգոր-Սևակ Մխիթարյանը հաղթեց շախմատի ներկայացուցչական մրցաշարում

սմMekhitarian-13Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանի հաղթանակով ավարտվեց Բրազիլիայի Մոգի դաս Կրուզես քաղաքում կազմակերպված շախմատի միջազգային մրցաշարը:

Սևակը, չկրելով ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 87 մասնակիցների պայքարում նվաճեց առաջին մրցանակը:

Բրազիլահայ մեկ այլ շախմատիստ` ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Բրուտյանը, 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: