Չինաստանի Մեծ պատի մի հատված կհատկացվի գրություններ քանդակելու համար

Great Wall of ChinaՉինաստանի Մեծ պատի հսկայական հատված կառանձնացվի գրություններ քանդակելու համար, որպեսզի զբոսաշրջիկները չաղավաղեն կառույցի մյուս հատվածները:

Իշխանությունները հնագույն կառույցի հայտնի հատվածներից մեկը հատկացրել է այցելուներին իրենց անունները քանդակելու համար՝ հուսալով, որ այս կերպ կկանգնեցեն ամբողջ պատի երկայնքով քանդակների տարածման գործընթացը:

Պատի այդ հատվածը գտնվում է Հուայժոու համայնքում՝ Պեկինից 69 կմ հեռավորության վրա և հանդիսանում է զբոսաշրջիկների շրջանում պատի ամենահայտնի հատվածներից մեկը:

Քանդակների համար նախատեսված հատվածը գտնվում է մարտական աշտարակներից մեկի վրա, որի վրա զբոսաշրջիկները սովորաբար գրություններ են թողնում:

Այստեղ յուրաքանչյուր տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում, որոնց 40 տոկոսը օտարերկրացիներ են, ինչն էլ բացատրում է այն փաստը, որ գրությունների մեծ մասը անգլերեն են:

Օմսկի մարզում դեռահասները 87 գերեզման են ավերել

iՌԴ Օմսկի մարզում ոստիկանությունը ձերբակալել է 2 դպրոցականի` գերեզմաններն ավերելու համար:

Նրանք վնասել են տապանաքարերը, կոտրել մետաղական ճաղավանդակները ու փայտե խաչերը: Հանցանքի վայրում թողել են ոտնահետքեր, որոնցով էլ նրանց հայտնաբերել են: Պարզվեց, որ վանդալները 16 և 14 տարեկան ավանաբնակներ են: Նրանցից ավագի նկատմամբ քրեական գործ է հարուցվել “Մեռյալների ու նրանց թաղման վայրը պղծելու” հոդվածով: Երկրորդ չարագործը տարիքի բերումով խույս է տվել պատասխանատվությունից: