Հայաստանում Լեհաստանի դեսպանությունն այսուհետ կտրամադրի նաև Շվեյցարիայի մուտքի արտոնագրեր

լեհաստանի դեսպանատունՀայաստանում Լեհաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունները պատիվ ունեն տեղեկացնելու, որ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը 2014 թ-ի մարտի 1-ից ստանձնում է Հայաստանի քաղաքացիներին, ինչպես նաև Հայաստանում օրինական բնակվող երրորդ երկրների քաղաքացիներին Շվեյցարիայի Համադաշնության մուտքի արտոնագրեր տրամադրելու գործառույթը:

Գործառույթը վերաբերում է միայն Շենգեն` C տեսակի արտոնագրերին, որոնք թույլ են տալիս 180 օրվա ժամանակահատվածի ընթացքում 90 օրվանից ոչ ավել ժամանակահատվածով գտնվել Շենգեն գոտում: Այս կերպ ՀՀ քաղաքացիների համար վերանում է Թբիլիսիում Շվեյացրիայի դեսպանություն դիմելու անհրաժեշտությունը, ինչը հավելյալ ծանրաբեռնվածություն էր առաջացնում դիմումատուների համար: Բացառություն են կազմում ազգային` D տեսակի արտոնագրերը:

Վիզաների հարցերում փոխադարձ ներկայացուցչության վերաբերյալ Լեհաստանի և Շվեյցարիայի միջև համապատասխան պայմանագիրը 2014թ-ի հունվարի 27-ին ստորագրել են Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին և Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը:

Եվրամիության եւ Հայաստանի միջեւ վիզայի տրամադրումը դյուրացվել է

հայաստան, եվրամիություն

Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը,տեղեկացնում էnews.am-ը։ Գերմանիայի դեսպանությունը հրապարակել է իրենց դեսպանություն դիմողների համար ամենակարեւոր փոփոխությունները:

Վիզայի վճարը 60 եվրոյից նվազեցվել է 35 եվրոյի (վճարումը պետք է կատարվի դեսպանությունում տվյալ պահին գործող եվրոյի կուրսին համարժեք ՀՀ դրամով)։ -Դրան զուգընթաց դիմողների հետեւյալ կատեգորիաները լիովին ազատվում են վիզայի վճարից դպրոցականները, ուսանողները եւ ուղեկցող ուսուցիչները, ովքեր ճամփորդում են ուսման կամ կրթական փոխանակման ծրագրերի շրջանակներում -Շենգենյան համաձայնագրի անդամ պետություններում օրինական կերպով բնակվող ՀՀ քաղաքացիների կամ Եվրոպական միության քաղաքացիների մերձավոր ազգականները (ամուսին, կին, երեխա, ծնող, տատիկ, պապիկ, թոռ) -թոշակառուները -12 տարեկանից ցածր տարիք ունեցող երեխաները -պաշտոնական պատվիրակությունների անդամները եւ գործնական նպատակներով ճամփորդող ՀՀ Սահմանադրական եւ Վճռաբեկ դատարանների դատավորները -լրագրողները եւ նրանց ուղեկցող տեխնիկական անձնակազմը -միջազգային սպորտային միջոցառումների մասնակիցները եւ նրանց ուղեկցող անձնակազմը (մարզիչներ, բժիշկներ եւ այլն) -քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, ովքեր ճամփորդում են արտերկրում գործող հայկական հանրային շահ հետապնդող ոչ առեւտրային կազմակերպությունների հրավերով -գիտության, կրթության, արվեստի եւ մշակույթի բնագավառներում փոխանակման ծրագրերի մասնակիցները -հաշմանդամության կարգ ունեցող անձինք եւ նրանց ուղեկցողները -Վիզայի դիմումի հետ հարկ է ներկայացնել վերը նշված կատեգորիաներին պատկանելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր։

Անկախ

Եվրամիությունը կհանի վիզային համակարգը Թուրքիայի քաղաքացիների համար

ԵՄ,թուրքիա  Թուրքիան և Եվրամիությունը համաձայնության են եկել ԵՄ երկրների հետ վիզային համակարգի հեշտացման հարցի շուրջ: Քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ԵՄ երկրներ մուտք թույլատրելու վերաբերյալ: «Ռադիկալի» հաղորդմամբ՝ այս համաձայնությանը իր հաստատումն է տվել Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այսպիսով երկար ժամանակ տարվող գործընթացը Թուրքիայի համար կարծես հաջողությամբ է պսակվում: Սպասվում է, որ այս ամիս կստորագրվեն համապատասխան համաձայնագրերը: