Տապից մեկ շաբաթում 7 մարդ է մահացել Ճապոնիայում

155-390x290 (1)Ճապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում տապից 7 մարդ է մահացել, 5,28 հազարն էլ հայտնվել են հիվանդանոցներում` ջերմային հարված ստանալու պատճառով, հաղորդում է  Вести.Ru-ն:

Ամենաշոգը եղել է հուլիսի 26-ը: Այդ օրը  օդերևութաբանական 920 կայաններից 230-ում գրանցվել է 35 աստիճանից բարձր ջերմություն` ըստ Ցելսիուսի, իսկ 702 դիտարկման կայաններում` 30-ից բարձր ջերմություն:

Օդերևութաբանների կանխատեսումներով, առաջիկա օրերին ջերմաստիճանը թեթևակի կիջնի ու չի գերազանցի 33 աստիճանը: Երկրի հարավում տեղի իշխանությունները նախազգուշացրել են հորդառատ անձրևների հետևանքով գետերի հեղեղումների ու սողանքների հավանականության մասին:

Անկախ

Ճապոնիայում անսովոր շոգից մարդիկ են մահացել

ՃապոնիաՃապոնիայի տարածքի մեծ մասում հաստատված շոգ եղանակի պատճառով անցած շաբաթ մահացել է 15 մարդ, ավելի քան 8 հազարն էլ հոսպիտալացվել են: Դրա մասին է այսօր հայտնել երկրի հրշեջ վարչությունը, որն այստեղ ԱԻՆ-ի  ու շտապօգնության գործառույթն է իրականացնում:

Փրկարարները նշել են նաև, որ շոգից տուժածների թիվը 2,6 անգամ աճել է ու կազմում է 8580 մարդ: Ճապոնիայի տարածքի հիմնական մասում  ուժեղ շոգ  է: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն, օրվա ընթացքում ջերմությունը հասնում է մինչև 30 աստիճան, իսկ որոշ տարածաշրջաններում` մինչև 36 աստիճան: Իշխանությունները բնակչությանը կոչ են անում գլուխը ծածկել, շատ ջուր խմել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Անկախ

Ճապոնիայում շոգից 3 մարդ է մահացել

տապՃապոնիայում շոգից այս շաբաթ 3 մարդ է մահացել, ավելի քան 3 հազարն էլ հիվանդանոցում է հայտնվել` ջերմային հարված ախտորոշմամբ:

Նախօրեին երկրի Գլխավոր օդերևութաբանական վարչությունը  30 աստիճան Ցելսիուս է գրանցել: Այսօր Տոկիոյում, Օակայում ու Նագոյայում սնդիկի սյունը բարձրացել է 34-35 նիշի:

Նախորդ շաբաթվա համեմատ, տապից տուժածների թիվը Ճապոնիայում 1,35 անգամ ավելացել է: Առաջիկա օրերին, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, շոգը կպահպանվի:

Անկախ

Ավստրալիայում սատկած չղջիկների անձրև է տեղացել

swarm-of-bats-3001740Ավստրալիայում անսովոր տապի հետևանքով չղջիկների զանգվածային անկում է սկսվել: Սարսափելի շոգին չդիմանալով (ստվերում`400-ից ավելի),փոքրիկ կաթնասունները փորձել են հովանալ թռիչքի ընթացքում: Դրանից շատերը սատկել են`այդպես էլ գետնին չհասնելով: Տեղաբնակները ականատես են եղել սարսափելի տեսարանի:

Քվինսլենդ նահանգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 430, ըստ Ցելսիուսի:

Հաշված օրերի ընթացքում Ավստրալիայի այս հատվածում, հյուսիս-արևելքում չղջիկների 25 գաղութ է սատկել, որոնց ընդահանուր թիվը հասնում է 100 հազարի: Շատերը պարզապես երկնքից են թափվել ոչինչ չկասկածող մարդկանց գլխին:

Սատկած կենդանիներին հավաքելու համար աղբահանների բրիգադներ են կանչվել: Քվինսլենդի բնակիչների խոսքով, 4 օր գարշահոտություն է տիրել սատկած կենդանիներից: 16 մարդ դիմել է հիվանդանոց` սատկող կենդանիների հասցրած վերքերը մշակելու խնդրանքով: Տեղի իշխանությունները բնակչությանը խորհուրդ են տալիս չդիպչել դրանց, չփորձել ինքնուրույն ազատվել “կենդանական” աղբից”, քանի որ դա կարող է վարակի պատճառ դառնալ: