Գերմանիայում կարկուտը 5 մարդ է սպանել

o_528443 (1)Ուժեղ քամին ու կարկուտը Գերմանիայի հյուսիս-արևմուտքում 5 մարդու մահվան պատճառ են դարձել: Բացի այդ, տարերքը մի քանի ժամով կաթվածահար է արել ավտոմայրուղու ու երկաթուղիների երթևեկությունը: Եղանակային վատ պայմանները Դյուսելդորֆի օդանավակայանից կատարվող չվերթները հետաձգելու պատճառ է դարձել:

Քամու արագությունը գերազանցել է 40 մ, նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 3 մարդ զոհվել է Դյուսելդորֆում տապալված ծառի պատճառով, Քյոլնում աղետի հետևանքով հեծանվորդ է զոհվել, իսկ Հեսենում մի տղամարդ զոհվել է`ճանապարհը տապալված ծառերից մաքրելու ժամանակ:

Ներկայում մաքրման աշխատանքներ  ու պատճառված վնասի հաշվարկ է կատարվում:

Անկախ

Վտանգ կա, որ Թեհրանում կկրկնվի ավազե փոթորիկը

ավազե փոթորիկԻրանի իշխանությունները նախազգուշացրել են, որ մայրաքաղաք Թեհրանում տեղի ունեցած ավազե փոթորիկը, որ դարձել է 5 մարդու մահվան պատճառ, կրկնվելու է։

Ըստ մասնագետների՝ վերջին 50 տարվա ընթացքում դա  ամենաուժեղ ավազե փոթորիկն է։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 2-ին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 17:20-ին Թեհրանով ռեկորդային ուժի ավազե փոթորիկ էր անցել, որի հետևանքով վնասվել էին շենքեր և էլեկտրահաղորդման գծեր: Քամու առավելագույն արագությունը եղել  էր 120 կմ/ժամ:

Ուշագրավ է, որ քամին փոթորկի է վերածվում, երբ հատում է 119 կմ/ժամ արագության սահմանը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

unnamedՄիացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունից հայտնել են, որ շաբաթ օրը Ինդոնեզիայի Ճավա շրջանում 6,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ադիպալայից 39 կմ հեռավորության վրա:

Միչիգանի տեխնիկական սեյսմաբանության կայքի տվյալներով՝ այս ուժգնությամբ երկրաշարժը կարող է մեծ վնաս հասցնել, եթե տեղի ունենա խիտ բնակեցված վայրերում:

Աղետների վտանգների նվազեցման ազգային գործակալությունից հայտնել են, որ երկրաշարժը Ճավայի հարավային ափը ցնցել է 30 վայրկյան՝ ստիպելով մարդկանց դուրս գալ տներից և աշխատավայրերից:

Ըստ տեղեկությունների՝ երկրաշարժի հետևանքով Ճավայի կենտրոնական հատվածներում մի քանի տներ են վնասվել:

Անկախ